Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՇՊՀ-ի քրեական գործերի հետքերով․

Գրառում էր կատարել Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում

«Սա իմ հինգերորդ հարցումն է իրավապահներին անցած երկու տարում նույն խնդրի մասին: Միշտ պատասխանել են, որ քննությունը շարունակվում է 7-8 գործերը միավորել ենք մեկ քրգործում, ընթանում են փորձաքննություններ ու պրծ…Տեսնենք էս անգամ սայլը տեղից կշարժվի՞:)

ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին
ՀՀ ք. Երեւան, 0010, Վաղարշ Վաղարշյան փ., 13Ա

Պատճենները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ, Երեւան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
ՀՀ, Երեւան, Վազգեն Սարգսյան փ., 3, Կառավարական տուն 2Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-2/2020 Թվագրված` 14 օգոստոսի, 2020 թ.

Հարգելի պարոն Խաչատրյան,
Ինչպես Ձեզ հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի դրությամբ Շիրակի պետական համալսարանին առնչվող մի շարք քրեական գործեր էին հարուցված: Ես մեկ անգամ Ձեզ հայտնել եմ խոր մտահոգությունս այդ գործերի չափազանց դանդաղ եւ անարդյունավետ քննության կապակցությամբ: Հիմա էլ տպավորություն ունեմ, որ այդ գործերի քննությունը անհրաժեշտից դանդաղ է ընթացել քննչական կոմիտեում, դանդաղ է ընթանում ՀՔԾ-ում եւ դա արվել է հատուկ դիտավորությամբ: Այդ մասին մի քանի անգամ մտահոգություններս հայտնել եմ ՀՀ գլխավոր դատախազին, Ձեզ եւ ԿԳՄՍ նախարարին:

Ելնելով վերոհիշյալ հանգամանքներից եւ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով եւ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները:

1. «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին առնչվող ի՞նչ քրեական գործեր են հարուցված 2016 թվականից ի վեր: Խնդրում եմ տրամադրել այդ գործերի հարուցման ամիս-ամսաթվերը, տարեթվերը եւ համարները:
2. Ի՞նչ հիմքերով են հարուցվել այդ գործերը, ովքե՞ր են ներգրավված այդ գործերով որպես մեղադրյալ եւ որպես կասկածյալ: Խնդրում եմ տեղեկությունները տրամադրել գործ առ գործ:
3. Ի՞նչ փուլում է գտնվում այդ գործերի քննությունը:
4. Ո՞վ կամ ովքե՞ր կամ ի՞նչ իրավաբանական անձինք են ճանաչվել այդ գործերով որպես տուժող կամ տուժողներ:

Հնարավորության դեպքերում խնդրում եմ հարցրածս տեղեկությունները տրամադրել ինձ էլեկտրոնային տարբերակով, դրանք ուղարկելով իմ levon@asparez.am հասցեին:

Հարգանոք՝ Լեւոն Բարսեղյան, ՇՊՀ ՀԽ նախագահ»

Spread the love