Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Բռնապետերը ազատ հասարակությունների թշնամիներն են». Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբը կոչ է արել «անմիջապես դուրս մղել» Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն այսօր կոչ է արել «անմիջապես դուրս մղել» Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից: Ահազանգը տեղ է գտել Բելառուսում ընթացող իրավիճակը քննարկելու համար ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստի նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։ Ընտրությունները խայտառակություն որակելով՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է բողոքողների նկատմամբ հետագա բռնությունը և հարգում նրանց համարձակ լինելը: Զուգահեռներ անցկացնելով այս ամսվա ընթացքում Բելառուսում և վեց ամիս առաջ Ադրբեջանում տեղի ունեցած տապալված ընտրությունների միջև՝ Սոցիալիստների և դեմոկրատների փոխնախագահ, ԵԽԽՎ պատգամավոր Քաթի Փիրին նշել է. «Մենք չենք կարող համագործակցել այն երկրների հետ, որտեղ ականատես ենք լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների: Բռնապետերը ազատ հասարակությունների թշնամիներն են: Թե՛ Բելառուսը, և թե՛ Ադրբեջանը պետք է անմիջապես դուրս մղվեն Արևելյան գործընկերության ծրագրից»։ Կարդացեք նաև Բելառուսական հեղափոխությունը սպասելի էր, սակայն այն անչափ անսպասելի եկավ բոլորի համար. Երվանդ Բոզոյան Մենք կարող ենք ապացուցել, որ վայրագություններ Ադրբեջանն է արել Ղարաբաղում. Փաշինյանի հարցազրույցը՝ BBC-ի «HardTalk» հաղորդմանը Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1 տոկոսը. Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. «Ազատություն» Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը 10 օր առաջ նույն խմբի հնչեցրած կոչին․ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության առաջատար անդամների դեմ՝ ի պատասխան երկրում մարդու իրավունքների ոտնահարման մակարդակի բարձրացման: Բրյուսելից, ելույթ ունենալով «Հայաստանի Եվրոպացի Բարեկամների» անունից, Ուիլյամ Լավենդերն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հիմքեր են, որոնց վրա կառուցված է Արևելյան գործընկերությունը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանում ոմանք պատրաստ են անտեսել այս սկզբունքները՝ հանուն այլ շահերի: Ցավով եմ նշում, որ այդ շահերը հաճախ Հայաստանի օգտին չեն: Ուրախ եմ տեսնել, որ Եվրախորհրդարանում առնվազն մեկ խումբ լուրջ է ընդունում այս սկզբունքները, և հուսով եմ, որ մենք շուտով կտեսնենք այլ խմբեր, որոնք կհարեն այս պատվաբեր դիրքորոշմանը»։ Հայաստանի եվրոպացի բարեկամներ



© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Spread the love