
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը երկիրը լքել էր ընտրություններից հետո, նոր տեսաուղերձ է հրապարակել։ Թեկնածուն իշխանություններին կոչ է արել վերջ տալ բռնությանը և գնալ երկխոսության։ Նա խնդրել է քաղաքապետներին օգոստոսի 15-ին և 16-ին խաղաղ զանգվածային հավաքներ կազմակերպել։
Նրա խոսքով՝ դեռ կես տարի առաջ ոչ մեկ չէր հավատում, որ բելառուսցիները կարող էին միավորվել և ոչ ասել հին իշխանություններին։ Բայց դա տեղի ունեցավ, մարդիկ գնացին ընտրական տեղամասեր և կատարեցին իրենց ընտրությունը։ Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իր և երկրում փոփոխությունների օգտին։
Թեկնածուն նշել է, որ փոփոխություն ցանկացողները մեծամասնություն են, ինչին կա փաստաթղթային հաստատում՝ արձանագրությունների կրկնօրինակներ։ Այնտեղ, որտեղ հանձնաժողովը արդար է հաշվել, իրեն աջակցողները կազմել են 60-70%:
«Եկեք միասին պաշտպանենք մեր ընտրությյունը։ Ստորագրեք այս հղումով, որ քվեարկել եք իմ՝ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին։ Անտարբեր մի մնացեք։ Մեր ձայները պետք է լսելի լինեն», – ասել է նա։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման