Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ադրբեջանցիների կողմից ատելության դրսևորումը տեղ չունի Կալիֆորնիայի նահանգում․ Կալիֆոռնիայի նահանգապետ

Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատին հայտնված հակահայկական գրաֆիտին զզվելի է, իսկ ատելության նմանատիպ դրսևորումը տեղ չունի Կալիֆոռնիայի նահանգում, հայտարարել է նահագապետ Գեյվին Նյուսոմը։

Նահանգապետը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է հրապարակել հայկական դպրոցի պատերին արված ատելության խոսքերով գրությունների մասին՝ դրան կցելով նաև իր մեկնաբանությունը։

Հուլիսի 24-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի ԳԶՎ Ազգային վարժարանի շենքը։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-16-ի հայ-ադրբեջանական բախումներից հետո ողջ աշխարհում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների լարման ֆոնին։

PanARMENIAN.Net

Spread the love