Սիրով ցանկանում ենք տեղեկացնել , որ այսօր ևս «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու կամավորները, Գյումրի քաղաքի մի շարք թաղամասներում հարյուրավոր անվճար դիմակներ բաժանեցին։
Մեր կողմից նոր կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ, կամավորական այսօրինակ աշխատանքները շարունակվելու են Գյումրիում, նաև Արթիկ քաղաքում և Անուշավան համայնքում։
Դիմակները հիմնականում տրամադրվեցին խոցելի խմբերում գտնվող անձանց։
Նշենք որ այս միջոցառումը իրականցվում է Restart նախաձեռնության միջոցներով և ջանքերով։Դիմակների ձեռքբերման և հատկացման համար շնորհակալություն ենք հայտում Երևանի մեր սիրելի գործընկերներին։



Ավելին կարող եք տեսել «Ռեստարտ Գյումրի» -ի ֆեյսբուքյան էջում

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության