
«20-րդ դարի մեծանուն հայուհիներ. Դիանա Աբգար՝ 1918-1921 թթ. Ճապոնիայում Հայաստանի Անկախ Հանրապետության դեպան, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, առաջին կին դեսպանը համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ:
Դիանա Աբգարի մասին լայն հանրությունը տեղեկացավ անկախության վերականգնումից հետո միայն՝ սովետական երկաթե վարագույրը փակի տակ էր առել այն ամենը, ինչ կապված էր 1918-1921 թթ. Հայաստանի պատմության հետ:
Սակայն մինչ օրս էլ Երևանում չունենք ոչ մի հիշատակում այս մեծ հայուհու անունով, իսկ փոխարենը, օրինակ՝ սովետական դարաշրջանից մնացած ռուս գործիչների անուններով բազում դպրոցներ, որոնք բացարձակ ոչ մի կապ չունեն Հայաստանի, հայոց պատմության և մշակույթի հետ»։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման