
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ —
«Ռեստարտ Գյումրի»-ն հայտարարում է հոդվածների մրցույթ։
Մրցույթին կարող են դիմել՝
Ուսանողներ 18-25 տարեկան
Փորձառու լրագրողներ
Մրցույթի չափանիշներ
Հոդվածները պետք է լինեն հայերեն լեզվով
Ներկայացվող հոդվածներում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները:
Հոդվածները պետք է պարունակեն մասնագիտական վերլուծություն,
Պետք է լինեն փաստարկված,
Պետք է ունենան ստեղծագործական մոտեցում,
Միտված կլինեն կրթական ոլորտում դրական փոփոխությունների իրականացմանը
Մրցույթի պայմաններ
Տեքստի տառաչափ՝ 12
Առնվազն ծավալը երկու էջ (ընդհանուր ծավալը անսահմանափակ)
Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել թվով 2 հոդված։
Հոդվածները պետք է լինեն հետևյալ թեմաներով՝
Բարձրագույն կրթության խնդիրները հեղափոխությունից առաջ և հետո
Մարզային բուհերի խնդիրները
Բարձրագույն կրթության հեռանկարներ
Կրթություն և ժողովրդավարություն
Ժողովրդավարական սկզբունքները որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման
Ակադեմիական ազատությունները ՀՀ բուհերում հեղափոխությունից առաջ և հետո
Ստեղծագործական ազատությունները ՀՀ-ում
Ժամանակակից արվեստը Հայաստանում, ժամանակակից հայաստանցի արվետագետները
Խաղաղությունը որպես պետության բնականոն զարգացման նախապայման
Կոնֆլիկտների տրանսֆորմացիա
Երիտասարդների և ուսանողների դերը պետության զարգացման գործում
Ուսանողական հեղափոխությունները աշխարհում
Հանրային տարածքների վերաիմաստավորում
Կրթության ոլորտին և բարձրագույն կրթությանը առնչվող Ձեր նախընտրած թեման։
Լավագույն հոդվածների հեղինակները կստանան ֆինանսական պարգևատրում և հավաստագիր, ինպես նաև հոդվածները կհրապարակվեն մեր լրատվական կայքում՝ rgnews.am-ում։![]()
![]()
![]()
Ինչպես դիմել՝
Հոդվածները պետք է լինեն word կամ pdf տարբերակով,
Հոդվածները պետք է ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ gyumrirestart@gmail.com
Ֆայլում նշել՝ անուն ազգանուն, հեռ․, ֆբ էջի հղում։

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության