ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը կողմ է քվեարկել Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը վերականգնելու մասին բանաձևին:
Նախատեսվում է Արցախում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը շարունակելու համար հատկացնել $1,400,000։ Բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: Այն հեղինակել էր հայկական ծագմամբ կոնգրեսական Ջեկի Սփիերը։
Օրինագիծը պետք է ուղարկվի Սենատի քվեարկությունը։
2020-ի մարտին ԱՄՆ-ն դադարեցրել է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Որոշումը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հետ։
2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում «Հալո Թրաստ» կազմակերպությունը: Դրա աշխատանքներին ներգրավված է նաև տեղի բնակչությունը։ Կազմակերպությունն ականազերծման աշխատանքներն իրականացրել է ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների ֆինանսավորմամբ, բարերարներից և դրամահավաքներից կուտակված միջոցներով։
«Հալո Թրաստն» Արցախում ականազերծել է 62,000 ակր տարածք, վնասազերծել՝ 61,000 ական։
PanARMENIAN.Net
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում