Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Քայնե Ուեսթը որպես նախագահի թեկնածու չի կարող գրանցվել մի շարք նահանգներում

NEW YORK, NY - SEPTEMBER 09: Kanye West and Kim Kardashian West attend Harper's Bazaar's celebration of "ICONS By Carine Roitfeld" presented by Infor, Laura Mercier, and Stella Artois at The Plaza Hotel on September 9, 2016 in New York City. (Photo by Dimitrios Kambouris/Getty Images for Harper's Bazaar)

PanARMENIAN.Net – Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, կարող է բախվել տեխնիկական որոշ դժվարությունների, փոխանցում է USA Today-ը։

Ուեսթն այժմ չի կարող հավաքել և գրանցել ընտրողների՝ անհրաժեշտ թվով աջակցող ստորագրություններ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Տեխասը, Հյուսիսային Կարոլինան, Նյու Մեքսիկոն, քանի որ վերջնաժամկետը լրացել է հունիսի 25-ին։

Բացի այդ, մի շարք առանցքային նահանգներում այդ վերջնաժամկետը լրանում է հուլիսի կեսից մինչև օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Եթե ռեփերը չհասցնի գրանցել իր թեկնածությունը որոշ նահանգներում, ապա այդ տարածքներում ընտրությունների ժամանակ նրա ազգանունը քվեաթերթիկներում կբացակայի։

Նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը, ինչպես ակնկալվում է, կլինի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի միջև։ Նրանք գրանցման հետ կապված խնդիր չունեն։

Ինքը՝ Ուեսթը երկար տարիներ աջակցել է Թրամփին։ Միաժամանակ, երբեք չի թաքցրել նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու իր մտադրությունը։ Հուլիսի 5-ին ռեփերը հայտարարել էր, որ 2020-ին առաջադրվելու ցանկության մասին։

Spread the love