Ամբողջ աշխարհում կիրակի օրը՝ հունիսի 28-ին, կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 10 միլիոնը։ Այդ մասին հայտնի է դառնում Ջոնս Հոփքինսի համալսարանի
հրապարակած տվյալներից։ Կորոնավիրուսից մահացել է գրեթե 500 հազար մարդ, ապաքինվել՝ շուրջ 5 միլիոնը։
Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները (2,5 միլիոն)։ Նրան հաջորդում են Բրազիլիան (1,3 միլիոն), Ռուսաստանը (600 հազար), Հնդկաստանը (500 հազար) և Մեծ Բրիտանիան (300 հազար): Միացյալ Նահանգներն առաջատարն է նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով (շուրջ 125 հազար)։
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 28-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24 645 դեպք, որոնցից 13 116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 964 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 109 173 թեստավորում: Հունիսի 28-ի տվյալներով՝ նոր դեպքերի թիվը 736 է, իսկ առողջացածների թիվը՝ 205։
Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 9 073 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 791 նոր դեպք։ Նոր վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (717 նոր դեպք)։ Սա վերջին 81 օրերի ամենացածր ցուցանիշն է։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել է նոր վարակակիրների թիվը և նկատելի է նվազում նաև հոսպիտալացվածների թվում։ Նա առաջարկել է էլ ավելի մեղմացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Սոբյանինը նաև նշել է, որ Մոսկվայի առողջապահական համակարգը գերազանց է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։
Աղբյուրը ՝ https://hetq.am/
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
ՀԱՊԿ | «Ձևական կազմակերպություն»