Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հիմնադրամը $3․5 մլն-ի ներդրում է արել Biomilq մայրական արհեստական կաթի ստեղծման ստարտափում, փոխանցում է CNBC-ն։
Հարավային Կարոլինայից Biomilq-ը նման ներդրում է ունեցել Breakthrough Energy Ventures ֆոնդից, որը մասնագիտացած է կլիմայի փոփոխության խնդիրների հարցով, այն ֆինանսավորվում է Գեյթսի, Ջեֆ Բեզոսի, Մարկ Ցուկերբերգի և ուրիշների կողմից։
Ստարտափը պլանավորում է նվազեցնել «ածխածնային հետքը» կաթնային պրոդուկտների արտադրությունից: Fortune Business Insights-ի տվյալով՝ մինչև 2026-ն այդ «հետքի» վնասը $103 մլրդ կկազմի։
Biomilq-ը զբաղվում է լաբորատորիայում մայրական կաթի ալտերանտիվի արտադրությամբ, բայց ընկերությունը դեռ կազմավորման նախնական փուլում է և պլանավորում է նոր աշխատակիցներ վարձել։
Աղբյուրը ՝ ww.panarmenian.net
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
ՀԱՊԿ | «Ձևական կազմակերպություն»