Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Քաղհասարակությունը մի բանալի է, որը բացում է դեպի ժողովրդավարություն տանող դռները. Ելենա Աբրահամյան

ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Քաղհասարակությունը մի բանալի է, որը բացում է դեպի ժողովրդավարություն տանող դռները…
Քաղաքացիական հասարակությունը նյութական եվ հոգեւոր շահերի,
պահանջմունքների բավարարման համար ազատորեն եւ կամովին
միավորված անհատների համակարգ է, որը հիմնվում է
ինքնակառավարման սկզբունքի վրա եւ պաշտպանված է, պետության
ուղղակի միջամտությունից։
Մարդու պատմությունը ապրել է զարգացման տարբեր շրջաններ,
պերիոդիզացիաներ եւ մարդը առնչվել է բազում խնդիրների` անազատություն,
անարդարություն, անհավասարություն, անօրինականություն եւ «ան»-ով սկսվող
այլ երեւույթների։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում առկա
դժվարություններն ու խնդիրները կարելի է ասել առիթ են հանդիսացել, որպեսզի
հասարակությունը համախմբվի, փորձի գտնել այդ խնդիրների լուծումները եւ
առաջարկի նոր ռեֆորմների ներմուծում այն ոլորտներում որտեղ կան խնդիրներ։ Արդեն իսկ շատ դարեր առաջ մարդու միտքը այնքան զարգացավ, իրավագիտակցությունը այնպիսի վերելք ապրեց, որ Ցիցերոնը ասաց. Միայն այն հասարակությունն է ազատության իսկական օրրան, որտեղ
ժողովուրդն օգտվում է սեփական գերագույն իշխանությունից։ Ահա թե որ ժամանակներից է մարդը գիտակցել իր գերագույն իշխանություն
լինելու կարեւորությունը, եւ հենց դա էլ առիթ է հանդիսացել միավորվելու մեկ
գաղափարի շուրջ պայքարելու հանուն իրավունքի, ազատության, արդար եւ
հավասար կյանքի։ Մեր ժամանակներում այդ համախմբված հասարակության մոդելը ներկայիս
քաղաքացիական հասարակությունն է, որի գաղափարը անմիջականորեն
կապված է ժողովրդավարության հետ։ Կարելի է ասել, որ քաղաքացիական հասարակության մեծ նվաճումը ժողովրդավարությունն է, իսկ ժողովրդավարության նվաճումը քաղաքացիական հասարակությունը, քանի որ այն դրա հենասյունն է։ Այլ կերպ ասած քաղհասարակությունն ու
ժողովրդավարությունը կազմում են ամբողջ եւ մաս։
Քաղաքացիական հասարակության ձեւավորումը ամենաակտիվ կերպով սկսվել է
19-րդ դարում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ժողովրդավարության
զարգացումն ընթանում էր միավորումների, կազմակերպությունների, ասոցիացիաների ստեղծմանը զուգահեռ:

Որպես սեփական եւ հանրային հիմնախնդիրների լուծման ճանապարհ քաղաքացիները տեսնում էին հենց
այսպիսի կազմակերպություների ստեղծման անհրաժեշտությունը, քանի որ ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքացիների կողմից
ասոցիացիաների ստեղծումը նպաստում է պետական քաղաքականության
մշակման գործընթացում ներգրավված անձանց համար ընդհանուր բարիքներիմասին հոգալու ունակության զարգացմանը:Ժողովրդավարական համակարգերի
զարգացման ներկա փուլին բնորոշ շատ ու շատ խնդիրների լուծումը
պայմանավորված է քաղաքացիական հասարակության զարգացմամբ։
Քաղաքացիական հասարակության նպատակն է խրախուսել ժողովրդավարական
գործընթացը եւ օրենքի գերակայությունը, խթանել մարդու իրավունքների
նկատմամբ հարգանքը եւ խոցելի խմբերի պաշտպանությունը, ինչպես նաեւ
նպաստել ժողովրդավարական արժեքների եւ գաղափարների տարածմանը՝
միեւնույն ժամանակ խրախուսելով քաղաքացիների ակտիվ մասնկացությունը
որոշումների կայացմանը եւ բաց հասարակության երկխոսությանը։ Հասարակությունը ձեւավորում է ոչ միայն պետության գործունեությունը
վերահսկող մեխանիզմներ, այլ նաեւ սահմանում է այն սկզբունքները, որոնց
հիման վրա պետությունը կարող է եւ պարտավոր է գործել։ Քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներառում է քաղաքական
կուսակցություններ ու ակումբներ, տարբեր հասարակական-քաղաքական
կազմակերպություններ ու շարժումներ, բարեգործական հիմնադրամներ,
գործարարների միություններ, մշակութային ու գիտական կազմակերպություններ,
անկախ զանգվածային միջոցներ, եկեղեցին ու ընտանիքը որոնք հանդիսանում են
քաղհասարակության եւ պետության փոխհարաբերության կազմակերպման մեխանիզմները։


ՀՀ-ում գրանցված են 5000-ից ավելի քաղաքացիական հասարակության
կազմակերպություններ (ՔՀԿ), 1500-ից ավելի հասարակական
կազմակերպություններ, 902 հիմնադրամ, 300-ից ավելի իրավաբանական անձանց
միություն, 720-ից ավելի արհմիություններ, 1200-ից ավելի ԶԼՄ-ներ։ Հատկապես
աչքի են ընկնում մարդու իրավունքների պաշտպանությամբ, բնապահպանական,
սոցիալական, խոցելի խմբերի՝ հաշմանդամների, փախստականների, տարեցների,
երեխաների խնդիրներով, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ
զբաղվող կազմակերպություններ: Մեծաթիվ են բարեգործական, մշակութային
ուղղվածությամբ գործող հասարակական կազմակերպությունները,
երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող, իրավապաշտպան, մարզական,
հայրենակցական, տնտեսական, կանանց, երեխաների հիմնախնդիրներով
զբաղվող, քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու
ժողովրդավարությանն աջակցող, միջազգային գործունեություն իրականացնող
միավորումները։
Քաղհասարակության կողմից ժողովրդավարության խթանմանն ուղղված
գործառույթներն են`
● ակտիվորեն վերահսկում են իշխանությունը եւ ապահովում, որպեսզի այն
չշեղվի ժողովրդավարության ուղուց։ Սա կարող է վերաբերել նաեւ
ավտորիտար պետություններին, քանի որ այնտեղ էլ նպաստում են
ժողովրդավարական գաղափարների զարգացմանը եւ պետության
ժողովրդավարացման գործընթացին:

● Մասնակցում են հասարակության ներսում առկա դասերի միջեւ
կոնֆլիկտների կարգավորմանը, ինչը վերջին հաշվով օգտավետ է ամբողջ
հասարակության ժողովրդավարական զարգացման համար:
● Կազմակերպությունները, որոնք կենտրոնացված են մարդու իրավունքների
պաշտպանության վրա, ժողովրդավարական անցման գործընթացի հաջող
ավարտից հետո ակտիվորեն շարունակում են ներգրավվել
բարեփոխումների իրականացման գործընթացին, որպեսզի
կառավարությունը չհրաժարվի խոստումն իրականացնելուց:
● Անդամակցված անհատները կիսում են միմյանց հայացքներն ու
արժեքները, ինչով նպաստում են ինչպես հասարակության ներսում,
այնպեսէլ նրանից դուրս այնպիսի արժանիքների հաստատմանը, ինչպիսիք
են հանդուրժողականությունը, համաձայնությունը եւ այլն։
● Քաղաքացիներին ներգրավել պետության կողմից քաղաքականություն
վարելու գործընթացին, ինչը բարձրացնում է օրինականության եւ
վստահության աստիճանը:
● Պետության դեմ պահանջներ ներկայացնելը եւ հասարակության առջեւ
պաշտոնյաների հաշվետվության ապահովումը, որով էլ սահմանափակում է
պետության ինքնակամությունը:
Թվարկածս գործառույթները այն փաստերն են որոնք վկայում են
քաղհասարակության դերակատարությունը ժողովրդավարության
շրջանակներում։ Չնայած այն հանգամանքին, որ դրանք ուղղված են
հասարակության իրավական կյանքի, բարեկեցության, նպաստավոր
պայմանների ստեղծմանը, այնուհանդերձ առնչվում են շատ մարտահրավերների
օրինակ`
խաղաղ հավաքների նկատմամբ խոչընդոտ- խաղաղ հավաքների կազմակերպումը մերժելու դեպքեր, երբ իշխանություններն են մերժել հավաքներ կազմակերպելուն ուղղված դիմումները, կամ էլ թույլտվություն են ընձեռել, բայց հավաքների ընթացքում անհիմն պատրվակի հիման վրա դրանք դադարեցրել ու
մասնակիցներին էլ բերման են ենթարկել։ ՔՀԿ-ների ֆինանսական դրությունը- երբ պետբյուջեից ֆինանսավորում չի հատկացվում նորաստեղծ միավորումներին Անվստահություն- հատկապես այն ՔՀԿ-ների նկատմամբ, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամների կողմից եւ աջակցություն են
ստանում միջազգային կազմակերպություններից։ Միջամտություն ԶԼՄ-ների գործունեությանը
Այսքանով չի ավարտվում խնդիրների շրջանակը որոնց առնչվում է
քաղհասարակությունը, սրանք այն հիմնականն ու տարածվածներն էին,որոնք
համեմատած մնացած խնդիրների ավելի տեսանելին էին։

Այդ նպատակով բազում փորձերից հետո ի վերջո 2019 թվականին ՔՀԿ-ների շահերի
պաշտպանությունը մի փոքր բարելավում է: Շուտով ՔՀԿ-ների համար պետական
պաշտոնյաների հետ փոխառնչության հնարավորություններն ընդլայնվում են, եւ
ՔՀԿ-ների կողմից հանրային քաղաքականության ոլորտում շահերի
պաշտպանության մի քանի հաջող նախաձեռնություններ օգնում են ձեւավորել
օրենսդրական ակտեր եւ հանրային օրակարգեր:
Բոլոր նախարարություններն ունեն կից հանրային խորհուրդներ, որոնցում
ընդգրկված են նաեւ ՔՀԿ-ները: ՔՀԿ ներկայացուցիչները նաեւ հրավիրվել են
մասնակցելու 2019-ի ընթացքում քաղաքական բարեփոխումների եւ այլ
թեմաների վերաբերյալ խորհրդարանական լսումներին:
Վերջին քաղաքական փոփոխություններից ի վեր ՔՀԿ-ները սկսել են ակտիվ
համագործակցել կառավարության հետ։ Օրինակ՝ «Վարորդի ընկեր»
հասարակական կազմակերպությունը եւ մի շարք ոչ ֆորմալ քաղաքացիական
խմբեր սկսել են ակտիվ համագործակցել կառավարության եւ ոստիկանության
հետ՝ ուղղված ճանապարհային երթեւեկության անվտանգության նոր
կարգավորումների ներդրմանը։ Լրատվամիջոցները նույնպես ակտիվորեն
մասնակցել են այս գործընթացներին։ Կառավարությունը սկսել է աշխատել
«Վորլդ Վիժն Հայաստան»-ի եւ «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ նպատակ ունենալով
օգնել խոցելի եւ անապահով ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ
աղքատությունը։ Լրատվամիջոցների կողմից իրականացվել է այս
գործընթացների լայն լուսաբանում հիմնախնդրի վերաբերյալ հանրային
իրազեկվածության բարձրացման նպատակով։
ՔՀԿ-ները նաեւ որոշակի համագործակցություն են սկսել բիզնես ոլորտի հետ։
Օրինակ՝ «Պահապան» զարգացման հիմնադրամը վաճառում է Տավուշի մարզում
արտադրված գյուղատնտեսական արտադրանքը Երեւանում գործող
ռեստորաններին եւ սրճարաններին, որի արդյունքում գեներացված միջոցներով
կառուցվում են խաղապաստարաններ Տավուշի սահմանամերձ համայնքներում
ապրող շուրջ տասը հազար երեխաների համար։
Այլ ՔՀԿ-ներ հանդես են եկել պատմական շենքերի պահպանման,
հանքարդյունաբերական գործունեության դադարեցման եւ բնապահպանական
հարցերին վերաբերող ջատագովությամբ: Բնապահպանական ՔՀԿ-ների եւ անհատ
ակտիվիստների կոալիցիայի հաջող արշավի արդյունքում դադարեցվեց
Ամուլսարում պլանավորված հանքարդյունաբերական գործունեությունը:
ՔՀԿ հաջողված գործունեություն է նաեւ 2019-ի հոկտեմբերին ԱՆ եւ
հակակոռուպցիոն կոալիցիայի միջեւ ծավալուն համագործակցությունից հետո
կառավարության մշակած եւ ընդունած Ազգային հակակոռուպցիոն
ռազմավարությունը եւ 2019-2022 թվականների գործողությունների
իրականացման ծրագիրը։

Քաղհասարակության մասին կարելի է անվերջ խոսել, չնայած դրա հասցեին
վերագրվող պիտակավորումներին այն շարունակում է իր առաքելությունը
կրթական, բնապահպանական, իրավական, տնտեսական եւ սոցիալական այլ
ոլորտներում։ Այն խթանում է երիտասարդության ներգրավվածությունը
հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պաշտպանում է նրանց կրթական
իրավունքները, օրինական շահերը, միջամտում է խոցելի խմբում գտնվողների
դեմ տեղի ունեցող անօրինականություններին, բարձրացնում է այնպիսի հարցեր
որոնց լուծումը բխում է ամբողջ հասարակության շահերից, խթանում է
կամավորության զարգացումը, իրականացնում է քաղաքացիների իրազեկում,
նպաստում է իրավագիտակցության մակարդակի բարձրացման…
Ուսումնասիրելով այլ երկրների փորձը, այնտեղ քաղհասարակության էությունը,
նրա դերը ժողովրդավարությունում հասկանում ես, որ պետության մեծ նվաճումն
ու հարստությունը քաղհասարակությունն է, որ յուրաքանչյուր հզոր պետության
թիկունքում կանգնած է կազմակերպված քաղհասարակություն եւ այն իրապես մի
մեծ բանալի է, որ տանում է երկիրը դեպի ժողովրդավարություն:

Պետության եւ իրավունքի տեսություն ուսումնական ձեռնարկ/2014/Մ.Մուրադյան
Սահմանադրական իրավունք ուսումնական ձեռնարկ/2017/Ն.Այվազյան

Էսսեն գրվել է Ռեստարտ ճամբար2-ի մասնակից Ելենա Աբրահամյանի կողմից։

Spread the love