Կայսերական պինգվինները իրենց չափերով պինգվինների ընտանիքի ժամանակակից տեսակներից ամենամեծն են։ Դրանք բնակվում են Անտարկտիդայի սառցե նեղ ափամերձ հատվածում, որն առաջիններից է կրում գլոբալ տաքացման բացասական հետևանքները: Փաստն այն է, որ սառցե ծածկույթի ցանկացած անբարենպաստ փոփոխությունն անմիջապես ազդում է դրա բնակիչների գոյության վրա: Եթե սառցե ծածկույթն ընդարձակվի պինգվինները ստիպված կլինեն ավելի շատ ժամանակ հատկացնել սննդի հայթայթման համար, ինչի մեծացնում է սովամահ լինելու հավանականությունը, հակառակ պարագայում սառցե ծածկույթի նվազման պատճառով դեռևս լավ լողալ չիմացող փոքր պինգվինները կարող են հեշտությամբ խեղտվել։ Պինգվինները հարմարվել էին Անտարկտիդայի խիստ պայմաններին միլիոնավոր տարիների ընթացքում (ըստ գիտնականների՝ ժամանակակից պինգվինների հեռավոր նախնիներն առաջին անգամ հայտնվել են Անտարկտիդայում 10-ից 47 միլիոն տարի առաջ), և այժմ կլիմայական փոփոխությունների պատճառով խախտվել է այս հավասարակշռությունը, իսկ նոր պայմաններին հարմարվելու համար բավարար ժամանակ պարզապես չկա։
Վուդս Հոլի Օվկիանոսագիտության ինստիտուտի (The Woods Hole Oceanographic Institute, ԱՄՆ) աշխատակիցների կատարած ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ եթե Անտարկտիդայի սառցե ծածկույթը շարունակի նվազել նույն արագությամբ, ինչ այժմ, ապա այս դարավերջին կայսերական պինգվինների պոպուլյացիան կարող է ամբողջությամբ վերանալ:
ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են «Անհետացող տեսակների մասին» օրենքին համաձայն, կայսերական պինգվիններին ներառել պաշտպանության ենթակա հազվագյուտ բևեռային կենդանիների ցուցակում ՝ բևեռային արջերի և օղակավոր փոկերի հետ միասին։
Այնուամենայնիվ, քանի որ կայսերական պինգվինները չեն բնակվում ԱՄՆ-ի տարածքում, վերը նշված օրենքը նախատեսված է միայն նվազեցնելու այն հնարավոր վնասը, որը կարող է դրանց հասցնել ամերիկյան ձկնորսական նավատորմը Անտարկտիդայի հատվածում:
Կայսերական պինգվիններին, ինչպես և այլ կենդանիներին հնարավոր է փրկել բնաջնջումից միայն համաշխարհային հանրության՝ կլիմայական իրավիճակը փոխելուն ուղված համատեղ ջանքերով:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
ՀԱՊԿ | «Ձևական կազմակերպություն»