Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ում բարձրագույն կրթության հիմնախնդիրները ծագում են դպրոցական համակարգի չլուծված խնդիրներից.Մարիամ Հովսեփյան

ՀՀ-ում բարձրագույն կրթության հիմնախնդիրները ծագում են դպրոցական համակարգի չլուծված խնդիրներից։Սակայն մենք կանդրադառնանք միայն բուհերի հիմնախնդիրներին և կփորձենք  գտնել հնարավոր ու ավելի հեշտ լուծման ուղիներ։Քանի որ բուհն է պարտավորված ուսանողին մասնագետ դարձնել, ապա մենք բարձրագույն կրթության հիմնախնդիրները կդիտարկենք ուսանողի տեսանկյունից։  Ուսանողը դեռևս համալսարան չմտած խնդիր ունի մասնագիտության կողմնորոշման, և այս հիմնախնդրի լուծումը հանդիսանում է բուհերի պարտականություններից մեկը: Ուսանողի բուհ ընդունվելուց հետո բուհերը կամ պետությունը հոգ չեն տանում այն ուսանողներին, ովքեր ունեն մայրաքաղաքում ուսման ժամանակ բնակվելու խնդիր։ Այն ուսանողները ովքեր այս խնդիրները հաղթահարելով մուտք են գործում համալսարան բախվում են այլ խնդիրների։ Փոխարենը ուսանողը չունի բավարար քանակությամբ պրակտիկայի ժամեր, որոնք մեծ դեր կխաղան իր մասնագետ դառանլու հարցում։ Մեծ հիմնախնդիր է ունենալ դասախոսներ , քանի որ վերրջիններիս մեծ մասը տարիքով մեծ են և չեն տիրապետում ուսանողին կրթելու նորագույն ձևերին։ Ուսանողները  սովորում են  հնացած մեթոդներով, ինչը բացասաբար է ազդում յուրաքանչյուր ուսանողի մասնագետ դառնալու վրա։ Եվ իհարկե ամենամեծ հիմնախնդիրը, որին բախվում է ցանակացած ուսանող այս բոլոր խնդիրները հաղթահարելուց և բուհը ավարտելուց հետո, բուհ-աշխատաշուկա թույլ կապն է կամ վերջինիս իսպառ բացակայությունը։ Ուսանողների 80%-ից ավելին աշխատանք են գտնում ոչ այն որոլրտում, որտեղ ինքը ստացել է իր համալսարանական մասնագիտացումը  ։ Բուհի ներսում կան մի շարք այլ հիմնախնդիրներ, ինչպիսիք են ուսանողի բացակայությունների հարցը, կամ ուսանողի ներգարավվածությունը ուսանողական ակտիվ կյանքին, ուսանողական խորհուրդների ոչ պատշաճ աշխատանքը  և դրա անդրադարձը ուսանողության վրա։ Այժմ փորձենք քննարկել հիմնախնդիրները, հասկանանք դրանց լրջությունը և փորձենք գտնել հնարավոր լուծումները։

Յուրաքանչյուր ավագ դպրոցի աշակերտ, ով որոշել է ուսումը շարունակել ՀՀ բուհերից որևէ մեկում ունի լուրջ խնդիր.  ի՞նչ մասնագիտություն ընտել։ Եթե բացառենք այն տարբերակը, որ ծնողները ստիպում են երեխային  ընտրել այս կամ այն մասնագիտությունը, մնացած բոլոր երեխաները ունեն խնդիր մասնագիտության ընտրության հարցում։ Այս հիմնախնդիրը հեշտությամբ կարող է լուծվել ՀՀ բուհերի կողմից։ Բուհերը կարող են կազմել ուսանողական փոքր խմբեր , ովքեր ամեն տարի կմեկնեն ՀՀ բոլոր մարզեր և բոլոր բնակավայրերում, առանց որևէ բացառությունների կիրականացնեն զրույց աշակերտների հետ, կներկայացնեն բուհը, մասնագիտությունները, ուսումնասիրվող առարկաները, կպատասխանեն աշակերտների բոլոր հարցերին։ Այս քայլով կկանխվի այն դեպեքերի քանակը , երբ ուսանողը  մեկ կամ երկու տարի բուհում սովորելուց հետո հասկանում է , որ իր պատկերացումները լրիվ այլ են եղել կապված այդ բուհի կամ տվյալ ֆակուլտետի հետ, ինչն էլ սովորաբար հանգեցնում է  հիասթափության թ՜ե տվյալ բուհից, թ՜ե տվյալ մասնագիտությունից։ 

Հաջորդ խնդիրը մայրաքաղաքում կեցության հարցն է: Մի շարք աշակերտներ չեն ցանակնում շարունակել ուսումը բուհում,  քանի որ ֆինանսապես ի վիճակի չեն վճարել և՜ ուսման վարձը, և՜  մայրաքաղաքում վարձակալած բնակարանի գումարը։ Հաճախ այս հարցի լավագույն լուծում կարող է թվալ այն, որ բոլոր մարզերում կան բուհերի մասնաճյուղեր, որտեղ կարող են կրթություն ստանալ մարզաբնակ երիտասարդները, սակայն դա նույնպես լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում՝ Երևանում գտնվող բուհերը էականորեն տարբերվում են մարզային բուհերից իրենց առաջարկվող առարկաների կամ մասնագիտությունների ցանկով։ Օրինակ ՀԱՊՀ-ում Տեղեկատվական Անվտանգության և Ծրագրային Ապահովման ամբիոնում ծրագրավորման լեզուներից ուսումնասիրվում են այն լեզուները, որոնք արդի են այսօր ողջ աշխարհում, իսկ Շիրակի կամ Կապանի մասնաճյուղերում ուսումնասիրվում են այն լեզուները, որոնք համարվում են <<մեռած ծրագրավորման լեզուներ>>(4)։ Սա մեկն է այն բազմաթիվ օրինակներից ինչի պատճառով ուսանողները ընտրում սովորել Երևանում, այլ ոչ թե իրենց մարզում գտնվող մասնաճյուղում։ Քանի որ մեր պետությունը չի տրամադրում հանրակացարաններ մարզաբնակ ուսանողներին, նրանք սկսում են փնտրել ուղիներ, որպեսզի շրջանցեն այս խնդիրը։ Բազմաթիվ ուսանողներ փորձում են համատեղել ուսումը աշխատանքի հետ, ինչը կարծես թե չի ստացվում ,որովհետև այստեղ էլ կա խնդիր։ Ուսանողը հնարավորություն չունի ընտրել առաջին կամ երկրորդ հերթում սովորելու հնարավորություն, ինչի պատճառով էլ նա սկսում է հաճախ բացակայել դասերից, ինչն էլ հանգեցնում է համալսարանից դուրս մնալու հարցին ։ Բացակայությունների հարցը կարող է լուծվել հետևյալ կերպ՝ ՀՀ ում կարող են կիրառվել արտասահմանյան բուհերի մեթոդները ։ Արտասահմանյան բուհերում բացակայությունների քանակը հաշվի չի առնվում , այնտեղ կարևոր են միայն քննության արդյուքները, թե ինչպե՞ս է ուսանողը հասցնում սովորել, ինտենսիվ հաճախումներո՞վ,  թե՞ մատուցված նյութերը ձեռք բերելով և գրքերը կարդալով, դրանով չի զբաղվում համալսարանը, նրանց միակ առաքելությունը ուսանողին նյութը տրամադրելն է և քննաշրջանի ընթացքում ստուգելը արդյո՞ք նա յուրացրել է նյութը, թե՞ ոչ։Սա մեկ եղանակ է, որպեսզի ուսանողը բացակայությունների պատճառով դուրս չմնա համալսարանից, քանի որ աշխատանք և ուսում համատեղելու խնդիր ունի։ Եվ այս լուծումը ոչ միայն մարզաբնակ երիտասարդների համար է լավ բարեփոխում , այլ նաև Երևանում  կամ մոտակա տարածաշրջաններում բնակվող ուսանողների համար, ովքեր բնակարան վարձակալելու խնդիր չունեն , սակայն ուսման վարձի վճարման համար ունեն խիստ անհրաժեշտություն, որպեսզի աշխատեն և  համատեղեն աշխատանքը ուսման հետ։ Այսպիսով այս հիմնախնդրի լուծումը կայանում էր հանրակացարանների ստեղծման կամ բացակայությունների խնդրի լուծման մեջ , կամ որ լավագույն տարբերակն է շուտափույթ բարեփոխումներ կատարել մարզային բուհերում, քանի որ նրանց դրությունը շատ ավելի վատ է քան Երևանում գտնվող գլխավոր մասնաճյուղերինը ։ Այս հիմնախնդիրց զատ կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր հաղթահարել են այս խնդիրները և սովորում են բուհում,սակայն այդ ամենով չի ավարտվում հիմնախնդիրների շարքը ,որոնց նրանք բախվում են ուսանողական տարիների ընթացքում։ Համալսարանական առարկայացանկում առկա են առարկաներ, որոնք միայն ժամանակի կորուստ են ուսանողի համար , և որոնց դասախոսները սովորաբար կիրառում են հին մեթոդաբանություն, նորին չհարմարվելու պատճառով:Այս հիմնախնդիրներից ազատվելու համար կարող ենք ընդօրինակել արտասահմանյան բուհերից։ Ի՞նչ են ներառում այդ մեթոդները՝ ուսանողը բուհ գնալուց հետո  երկու ամիս լսում է իր առարկաների դասախոսությունները տարբեր դասախոսների կողմից , ապա որոշում է կայացնում, թե որ դասախոսի մոտ  է ցանկանում շարունակել դասընթացը ։ Այս քայլով կմեծանա դասախոսների շահագրգռվածությունը, նրանք կփորձեն մշակել լավագույն մեթոդները, որպեսզի ունենան ուսանողների մեծ քանակ(1)։ Ոչ մասնագիտական առարակների հարցը նույնպես կարող է լուծվել եվրոպական երկրների ուսուցման մեթոդներով՝ ուսանողին պետք է տրվի հնարավորություն ընտրել առարկաներ, որոնք պարտադիր են , այս քայլով դուրս կմղվեն այն առարկաների ցանկը որոնք ներգրավված են կրթական համակարգում, սակայն որևէ էական դեր չեն խաղում ուսանողի մասնագետ դառնալու հարցում ։ Այս հարցը պետք է արդեն լուծում գտած լիներ՝ Բոլոնիայի գործընթացից հետո , որը ՀՀ-ն ընդունեց 2005 թվականին։ Այնտեղ նշվում է, որ ուսանողները կարող են ընտրել դասընթացը(2)։ Եթե մեր բուհերում ուսանողը հնարավորություն ունենա ընտրելու դասընթացը և առարկան, ապա կխնայի հսկայական ժամանակ։ Բուհերը կատարելով մանրակրկիտ աշխատանք, յուրաքանչյուր ուսանողի տրամադրելով ժամերի որոշակի քանակ որպեսզի նա ընտրի իր դասընթացը արդյունքում կունենան բավականին մեծ քանակությամբ  հավելուրդային ժամեր, որոնք կարող են տրամադրվել պրակտիկայի ժամերին, ինչին ՀՀ բուհերը շատ ժամանակ չեն տրամադրում։Դասընթաց՝ առարկա և դասախոս ընտրելու հնարավորությունը ընձեռնելում է հնարավորություն միանգամից լուծել երեք հիմնախնդիր՝ հանվում են ոչ մասնագիտական, ժամանակատար առարկաները, բարելավում է դասախոսների աշխատանքը, նրանք դառնում են ավելի շահագրգռված և իհարկե երրորդ խնդիրը, որի լուծմանը հանգում ենք նախորդ երկու խնդիրների լուծմամաբ՝ ուսանողը ունենում է ավելի շատ պրակտիկայի ժամեր։ Պրակտիկայի ժամեր ավելացնելով ուսանողը ձեռք է բերում աշխատաշուկայում մրցունակ լինելու հնարավորություն։ Մինչ այդ մենք ունենք խնդիր, որ ուսանողը ավարտելուց հետո չի կարողանում համապատասխան աշխատանք գտնել, քանի որ չկա բուհ-աշխատաշուկա կապը, ինչն էլ հանգեցնում է ավարտած ուսանողի ոչ մրցունակ լինելուն(3)։ Բուհ-աշխատաշուկա կապը ավելի ամրացնելու համար ոչ միայն անհրաժեշտ է ավելացնել պրակտիկայի ժամեր, այլ ՀՀ-ում գործող ընկերությունների, պետական կառույցների ընդգրկվածությունն է պետք մեծացնել բուհերում, սրանք այն հիմնական վայրերն են ,որտեղ ուսանողը փնտրում է աշխատանք բուհն ավարտելուց հետո։ Կազմակերպություններում, պետական կառույցներում անհրաժեշտ է ամեն տարի իրականացնել աշխատանքներ, որտեղ գործատուները կներկայացնեն թե ի՞նչ գիտելիքներով, ի՞նչ որակավորումով կադրեր են անհրաժեշտ աշխատաշուկային։ Ստացված տվյալների հիման վրա բուհը պետք է իրականանցի հետևյալը՝ դասընթացի ընտրության արդյունքնում առաջացած հավելուրդային ժամերին պետք է իրականացվեն պրակտիկաներ՝ ինչպես վերը նշված է,որի ընթացքում ուսանողը խորությամբ կուսումնասիրի աշխատաշուկայի կողմից առաջարկած մասնագիտություններից մի քանիսը, որպեսզի կարողանա հետագայում ընտրություն կատարել։ Այսպիսով ուսանողը պարտադիր առարկաների դասպրոսեցի ընթացքում ձեռք է բերում ընդհանուր գիտելիքներ այն մասնագիտությունից, որը նա ընտրել էր նախքան բուհ մտնելը, այդ առարկաները տալիս են ընդհանուր գիտելիքներ տվյալ մասնագիության շրջանակներում՝ չխորանալով մասնագիտության մեջ, և ուսանողը ընդհանուր պատկերացում է ձեռք բերում։ Իսկ պրակտիկաների ժամերին ուսանողը կուսումնասիրի աշխատաշուկայի կողմից առաջարկված մասնագիտություններից մի քանիսը (2-3 մասնագիտություն ըստ ուսանողի ցանկության)։ Այս քայլով էլ կլուծվի բուհ-աշխատաշուկա հիմնախնդիրը։ 

Մենք քննարկեցինք հիմնական լուրջ հիմնախնդիրները, սակայն բուհերում առկա են բազմաթիվ այլ խնդիրներ ։ Այդպիսիք են ՝ ուսանողի ներգրավվածությունը բուհում, նրա ակտիվությունը, կամ համալսարանի ներսում իրականացող ժամանցային միջոցառումները, մրցույթները և մի շարք այլ հարցեր, որոնց պատասխանատուն ուսանողական խորհուրդն է։ Որպեսզի յուրաքանչյուր բուհում առկա փոքրիկ հիմնախնդիրը ավելի արագ լուծում գտնի , կամ առհասարակ գտնի որևէ լուծում,  չանցնելով «բուհի պատերից դուրս» կարևոր է բարեփոխումներ անել ուսանողական խորհրդում։ Կարելի է  ստեղծել մի քանի ուսանողական խորհուրդներ՝ երկու կամ երեք, որոնք միաժամանակ կգործեն բուհի ներսում։Ամեն տարի կանցկացվի քվեարկություն, որպեսզի գնահատվի յուրաքանչյուր ուսանողական խորհրդի աշխատանքը, բավարար միավորներ չունենալու դեպքում տվյալ ուս խորհուրդը կորակազրկվի կամ կստանա նկատողություններ, այս քայլով ուսանողական խորհուրդը չլինելով միակը կունենա մրցակից,ինչի հետևանքով կաշխատի ավելի արդյունավետ և իհարկեավելի քիչ կլինի  ծանրաբեռնվածությունը , քանի որ մեկի փոխարեն կգործեն երկու կամ երեք ուս խորհուրդներ։

Այսպիսով սկսելով աշխատել աշակերտի հետ դեռևս ավագ դպրոցից, բուհերը կարող են երեխաներին տանել ճիշտ ուղով, օգնելով նրանց ճիշտ մասնագիտական ընտրություն հարցում, տրամադրելով բյուջե մարզաբնակ երեխաներին կամ բարելավելով  մարզային բուհերի կարգավիճակը՝ պետությունը կարող է հնարավորություն ընձեռնել մարզաբնակ այն երեխաներին ովքեր ունեն բավականին մեծ պոտենցիալ, սակայն չլուծված հիմնախնդիրների պատճառով  չեն դիմում որևէ բարձրագույն կրթական հաստատության։

ՀՂՈՒՄՆԵՐ

1) https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/MAR25-45_1-1.pdf  ՀՀ կառավարության կողմից , ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն, 2011,  էջ 8 ։

2) http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/bolonia_2007.pdf              Յուրի Մարմարյան, Գլեն Շին, Գերի Բրայերս, Իննա Գալոյան,  << Բոլոնիայի գործընթաց>>, 2007թ, էջ 13

3)http://dspace.paara.am/xmlui/bitstream/handle/123456789/165/%d5%8d%d5%a5%d5%ad%d5%ba%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%20%d4%b1%d5%b6%d5%b6%d5%a1.pdf?sequence=1&isAllowed=y  Սեխպոսյան Աննա , << Բարձրագույն կրթական համակարգի արդիականացման հիմնախնդիրները ՀՀ-ում >>,2018թ, էջ 81։

4) 

https://polytech.am/edu/information-technology/

( Երևանի ՀԱՊՀ-ի  վերը նշված ամբիոնի ֆակուլտետներից մեկի կրթական ծրագիրն է, իսկ Կապանի և Շիրակի մասնաճյուղերը իրենց էջում չունեն կրթական ծրագիր, և չեն տրամադրում անգամ դիմելուց հետո)

Էսսեն գրվել է Ռեստարտ ճամբար2-ի մասնակից Մարիամ Հովսեփյանի կողմից:

Spread the love