Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ի եւ Արցախի կայուն ֆինանսավորման հարցը՝ Կոնգրեսի օրինագծում

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին եւ Արցախին հատկացվող կայուն ֆինանսավորման հարցը:

«Ավերիչ հակամարտությանը եւ անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի եւ Արցախի համար ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական եւ էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում եւ առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին:

Մենք պետք է հորդորենք նախագահ Բայդենին հրաժարվել Ադրբեջանում Ալիեւի ռեժիմին օգնություն տրամադրելուց, որը շարունակում է կոպտորեն խախտել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը: Միշտ  Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին եմ»,- ասված է Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

https://www.aliqmedia.am

Spread the love