Համավարակի հաղթահարումից հետո Հայաստանի բուհերը պետք է անցնեն ուսուցման խառը համակարգի։ Օրինակ՝ այսպիսի մոդել կարելի է ներդնել։ 1-ին կուրսեցիները 4 օր գնում են բուհ, 1 օր սովորում են հեռավար։ 2-րդ, 3-րդ կուրսեցիները 3 օր գնում են բուհ, 2 օր սովորում են հեռավար։ 4-րդ կուրսեցիները 2-օր գնում են բուհ, 3 օր սովորում են հեռավար։ Մագիստրատուրայում 1 օր գնալն էլ բավարար կլինի (Իհարկե, կարող են լինել մասնագիտություններ, որտեղ 1 օրը բավարար չի լինի)։ Հայաստանի համար սա կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։
1. Խցանումների նվազում, տրանսպորտի բեռնաթափում։
2. Ուսանողները և դասախոսները գումար և ժամանակ են խնայում՝ տրանսպորտի ու ճանապարհի վրա քիչ ծախսելով։ Հատկապես մարզերից եկող ուսանողները էական գումար ու ժամանակ են խնայում։
3. Հեռավար դասերի ժամանակ դասախոսները կարողանում են օգտագործել նոր տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում համալսարանները կարող են ավելի քիչ գումարներ ծախսել լսարանները թանկարժեք սմարթ գրատախտակներով ու այլ տեխնոլոգիաներով հագեցնելու վրա։
4. Բարձրանում է դասախոսների և ուսանողների թվային գրագիտության մակարդակը։
5. Վերանում է 2-րդ հերթը, լսարանների պակասի հարցը լուծվում է։ Մարզերի ուսանողները օրվա վերջին ավտոբուսին հասնելու խնդիր չեն ունենում։
6. Ազատված լսարանները դառնում են ստեղծագործարաններ, որտեղ ուսանողները կարողանում են խմբային նախագծերի վրա աշխատել։
7. Բուհերը խնայողություններ են անում կոմունալ ծախսերի վրա։
Քիչ առաջ գրառում է կատարել կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում