Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ռեստարտ Գյումրին մենք ենք. մի խմբի պատմություն

Ողջույն, ես Շուշանն եմ, «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության «Մարզային երիտասարդական-քաղաքացիական հարթակ» ծրագրի խմբագիրն ու հիմա ներկայացնելու եմ ձեզ Լոռու մարզի մի ինքնատիպ թիմի, որի յուրաքանչյուր անդամն ամբողջացնում է թիմ հասկացությունը:

Պատերազմն ու թագավարակը շատերի ծրագրերը փոխեցին, 2020 թվականին, երկրում և՛ արտակարգ դրություն էր, և՛ ռազմական դրություն, հետևաբար՝ այս ամենը չէր կարող իր հետքը չթողնել նաև հասարակական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների վրա:

Հատկանշական է, որ դեռևս համավարակի պայմաններում «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը 2020 թվականի սեպտեմբերին կազմակերպեց ոչ հեռավար ճամբար, որը տեղի ունեցավ Վանաձորում, իհարկե պահպանելով հակահամաճարակային կանոնները:   

Ինչպես բոլոր ճամբարներում, այստեղ էլ հավաքվեցին իրարից շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ իրար շատ նման երիտասարդներ. չէ որ նրանք եզակի ընտրվածներ էին: Ճամբարի կազմակերպիչների կողմից 200 հայտից ընտրվել էին 36-ը, և այդ հաջողակ հայտատուների թվում նաև մենք էինք:

Ճամբարի ավարտից հետո, երբ քիչ թե շատ ճամբարի մասնակիցները հասցրել էին ճանաչել իրար, սկսվեց հետճամբարային գործընթացը, իրադարձություններն այնպես զարգացան, որ Լոռու մարզի թիմի մասնակիցները մեկ խմբում ներգրավվեցին, իսկզբանե այդպես չէր պլանավորված, քանի որ ծրագրի նպատակը միջմարզային հաղորդակցության ստեղծումն էր: Ամեն դեպքում հաղորդակցությունն ստացված է, քանզի կապը պահպանվեց ոչ միայն մեկ մարզի ճամբարի մասնակիցների միջև, այլև՝ Լոռու, Շիրակի և Տավուշի:

Այսպիսով, ստեղծվեց նաև Ռեստարտի Լոռու մարզի թիմը, բացվեց «Ари им тым❤» չատը և սկսվեց հետճամբարային «դաժան» աշխատանքը, բայց ի՞նչ աշխատանքի մասին էր խոսքը և ի՞նչ պետք է անեին Լոռու մարզի թիմի 14 անդամները. նրանք պետք է գրեին լրագրողական հոդվածներ: Թիմի մենթորը Տիգրանն է, ով թիմին փորձում էր հենց աշխատանքի սկզբում դիպուկ և ճիշտ ուղղորդել դեպի աշխատանքի հիմնական նպատակը, թիմի մասնակիցներից Աննան գործի մարդ է և անխոս կարելի է հույս դնել նրա վրա, իսկ Անին ամենաօպերատիվն է, ու արագ կողմնորոշվելով անում է իր ձեռքից եկածը, Սեյրանը շատ հարցեր է տալիս, Ալեքսը դիպուկ վերնագրեր է ընտրում, Սուսիկը լավ վերլուծում է, Արենը փորձում է իր կրեատիվությամբ օգնել, Գոռը, Սիրանույշը, Սյուզին ու Էրիկն էլ ոգևորում են իրենց ներկայությամբ և լայքերով. էլ ի՞նչ էր մնում, պարզապես ինքնակազմակերպվել և անցնել աշխատանքի: Հոդվածի առաջին թեման հեռավար կրթությունն էր. թեմա, որի մեջ լավ եփվեցինք՝ հասկանալով դրա առավելություններն ու թերությունները:  Մի շարք հարցազրույցներ անցկացրինք, Ալենը միջնորդեց, որ իր դասախոսի հետ խոսենք, Ահարոնը՝ կուրսընկերուհու, ինչպես չատում էի գրել, ստացված հարցազրույցներ էին. այդպես 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ամանորի նախաշեմին, ծրագրի կազմակերպիչներից՝ Գոհարիկի էլեկտրոնային հասցեին ուղարկեցի մեր թիմի առաջին հոդվածը: Հետո արդեն նոր կանոններ, նոր հոդված ու մարդու իրավունքներ. կարճ ասած մեր երկրորդ հոդվածի թեման էր՝ «Երիտասարդների խնդիրները աշխատաշուկայում»: Պատվով հաղթահարելով նաև այս մարտահրավերը, գրեցինք հոդվածը, անդրադարձանք թեմայի իրավական կողմերին, բերեցինք հստակ օրինակ և մեր վերլուծությամբ ամբողջացրինք աշխատանքը: Թիմի մասնակիցները որոշակիորեն փոխեցին իրենց կարծիքը լրագրողական գործունեության վերաբերյալ, ամրապնդեցին նաև ունեցած համոզմունքները. դրա օրինակները մեր բարեխիղճ ձեռագրով գրված հոդվածներն էին, փաստերը, «Գրել այն, ինչ կա» բանաձևը:

Մեր թիմը բարձրաձայնեց մարզային երկու կարևորագույն խնդիր, ձեռք բերեց նոր ծանոթություններ, կապեր. սա ոչ միայն լրագրողական՝ այլև մյուս բոլոր ոլորտների համար կարևորագույն ձեռքբերում է։ 

Սիրելի՛ ընթերցող, նայի՛ր նաև մեր պատրաստած կրեատիվ, ինքնատիպ, Լոռու մարզի երիտասարդների մեր խմբի մասին պատմող տեսանյութը, որը մոտիվացիայի, ակտիվության և պարզ գույների համադրությունն է:

                     «Ռեստարտ Գյումրի» ուսանողականքաղաքացիական նախաձեռնություն

Մարզային երիտասարդականքաղաքացիական հարթակ

Լոռու մարզ

Էրիկ Գրիգորյան

Սիրանույշ Շահբազյան

Սեյրան Ենոքյան

Սյուզի Իսպիրյան

Ահարոն Հակոբյան

Ալեն Առաքելյան

Սուսաննա Չոբանյան

Գոռ Եղիազարյան

Արեն Դալլաքյան

Տիգրան Ազիզյան

Անի ՏերՄելիքսեթյան

Ալեքս Խալաթյան

Աննա Հայրապետյան

Շուշանիկ Միսկարյան

Spread the love