Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Սա մեկանգամյա աշխատանք չէ․ գետակը աղբից ու պլաստիկից մաքրելը խնդրի միակ լուծումը չէ

D:\Gohar M\Gohar\Գըւմռի Գետ\IMG_20201213_165258_1.jpg

Restart Gyumri Camp մարզային երիտասարդական հարթակ ծրագրի շրջանակներում քննարկվել են համայնքային խնդիրներ և առաջրկվել են վերհանված խնդիրների լուծումներ: Շիրակի մարզի երիտասարդները, որոնք մասնակցում էին ճամբարին, առանձնացրել են իրենց համայնքային կարևոր խնդիրները և աշխատում են դրանց լուծման եղանակները փնտրել: Մեզ համար կարևոր է հոդվածների, հարցազրույցների և հետազոտական աշխատանքների  միջոցով վերհանել  համայնքային խնդիրները, որոնք արդի են և ունեն անհապաղ լուծման անհրաժեշտություն: Մեր խումբը  ներկայացնում է երկրորդ հեդվածը, որը  վերաբերում է «Գյումրի գետակ» աղտոտվածությանը, հոդվածի ստեղծման համար թիմային հետազոտական աշխատանք է իրականացվել: 

ՀՀ Շիրակի մարզը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում: Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Վրաստանին, արևելքից սահմանակից է ՀՀ Լոռու մարզին և հարավից` ՀՀ Արագածոտնի մարզին:

Շիրակի մարզը հարուստ է իր ջրային ռեսուրսներով: Մարզում է գտնվում Ախուրյանի ջրամբարը՝ 526 մլն.մ3 տարողությամբ, Արփի լիճը՝ 105 մլն.մ3, Վարդաքարի ջրամբարը՝ 5.0 մլն.մ3, Մանթաշի ջրամբարը 8.2 մլն.մ3, Կառնուտի ջրամբարը 22.6 մլն. մ3, Սառնաղբյուրի ջրամբարը՝ 4.8 մլն.մ3, Թավշուտի ջրամբարը 6.0 մլն.մ3: Նշված ջրային ռեսուրսներն օգտագործվում են ոռոգման և էլեկտրանենեգիայի արտադրության նպատակներով:

Իր մեծությամբ ՀՀ երկրորդ քաղաքը հանդիսացող Գյումրին գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի միջլեռնային գոգահովտի կենտրոնական հատվածում: Քաղաքը տեղադրված է 1530մ բացարձակ բարձրության վրա՝ Ախուրյան գետի հովտի ձախափնյա հատվածում:

  Ուսումնասիրելով Գյումրիի էկոլոգիական վիճակը՝ քաղաքի արտաքին տեսքը, քաղաքաշինության զարգացման պայմանները, հողապահպանության, աղբահանության, ջրամատակարարման խնդիրները, մաքրման կայանների աշխատանքը, համոզվեցինք, որ Գյումրիում մարդու գործունեությամբ պայմանավորված՝ տեղի է ունենում շրջակա միջավայրի վատթարացում: Կեղտաջրերի կառավարման ենթակառուցվածքները գտնվում են անբավարար վիճակում:

  Գյումրի քաղաքի համար լուրջ հիմնախնդիր է ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու պահպանությունը: Քաղաքի հարավում տեղակայված արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանն արդեն 25 տարի է չի գործում և այժմ բոլոր հոսքաջրերը առանց մաքրման լցվում են քաղաքի տարածքով հոսող գետակներ` Ղոր-Ղոբի, Գյումրի և Չերքեզի-Ձոր, որոնք գործնականում վերածվել են բաց հոսող կոյուղու կոլեկտորների (Հասարակության բնապահպանական իրազեկության և շահերի պաշտպանության տեղեկատու ուղեցույց, Գ., 2008թ.):

  Գյումրի քաղաքի  բազմաթիվ հիմնախնդիրների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում Գյումրի գետակի և 19-րդ դարում կառուցված ստորգետնյա ջրատարների ներկայիս անմխիթար վիճակը բարելավելու հարցը:   Գյումրի, Կումայրի, գետակ Արաքսի ավազանում, Ախուրյանի ձախակողմյան վտակը։ Հոսում է Գյումրի քաղաքի միջով։   

Մինչդեռ պատմական արժեք ներկայացնող ինժեներական կառուցվածքի վերականգնման արդյունքում, նախնական փորձագիտական գնահատականներով, քաղաքը հնարավորություն կունենա ստանալու լրացուցիչ մոտ 200 լ/վրկ որակյալ ջուր: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ քարիզների համակարգի որոշ ճյուղեր միանում են երկաթբետոնե կոնստրուկցիաներով ծածկված և հեղեղատարի ու կոյուղաջրերը հեռացնող ջրատարի դեր կատարող Գյումրի գետակին: Ներկայումս գետակի հատակին կուտակված նստվածքների հետևանքով տեղ-տեղ առաջացել են ջրի հոսքն արգելակող պատնեշներ` պատճառ հանդիսանալով հոսող ջրի մակարդակի շուրջ 1.5 մետրով բարձրացման, առաջացնելով բազմաթիվ շինությունների հիմնատակերի թուլացման վտանգ: 

  Քաղաքի միջով հոսող գետակները անմխիթար վիճակում են գտնվում: Գետակները շարունակաբար աղտոտվում են բնակիչների կողմից, ու չեն մաքրվում: Հորդառատ անձրևների դեպքում աղբի կուտակումների պատճառով աղետային իրավիճակները անխուսափելի են:

  Այս խնդիրը տասնամյակների պատմություն ունի, բայց երբեք հիմնական լուծում չի ունեցել: Հարցը մշտապես կարգավորվել է ժամանակավոր կարկատանով: Դրված բետոն պանելներն այս պահին խիստ վտանգավոր են դարձել, քանի որ դրանք ճոճվում եւ անընդհատ ինքնափլուզվում են: 

  Ներկայումս չի գործում Գյումրու կեղտաջրերի բիոլոգիական մաքրման կայանը, որի հետևանքով բոլոր կոյուղագծերը միացված են հոսող գետերին: 

  Տարիներ շարունական գետակի մաքրման աշխատանքները խնդիրներ են առաջացրել քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության բաժնի համար: Ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորները հարակից թաղամասերի բնակիչներն են, ովքեր աղբը թափելով գետակը՝ ոչ միայն աղտոտում են այն, այլ նաև գետակը վտանգավոր դարձնում հենց իրենց համար՝ աղբը փակելով գետի սելավատարները հեղեղի վտանգ է առաջացնում:

Վերջին տարիներին մարզում իրականացվել են ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման մեծ ծավալի աշխատանքներ:

  Այնուամենայնիվ ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման բնագավառներում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է վերագործարկել կամ նորովի կառուցել կեղտաջրերի մաքրման Գյումրու կայանը, Մանթաշի ջրամբարին և հարակից տարածքին շնորհել  բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ:  

 Որևէ բնակավայրի ենթակառուցվածքների, այդ թվում աղբահանության աշխատանքները կանոնակարգելու և կարգավորելու համար օրենսդիր և գործադիր իշխանությունները ընդունում են օրենքներ, հրամաններ, որոշումներ: Հայաստանի հանրապետությունում աղբահանության աշխատանքները կանոնակարգելու և իրականացնելու գործառույթներով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, առողջապահության, բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունները:

  Ցանկացած ոլորտում առկա խնդիրները ուսումնասիրելիս կարևոր է այդ ոլորտում առկա խնդիրները բացահայտելուց զատ նաև հասկանալ թե ինչ ֆինանսական միջոցներ են հատկացվում այդ խնդիրները լուծելու համար: Ուստի ուսումնասիրության առարկա ենք դիտարկել նաև քաղաքային բյուջեից աղբահանությանն ուղղվող ծախսերը:

  Որոշ անձինք համոզված են, սակայն, որ սա մեկանգամյա աշխատանք չէ, ու գետակը աղբից ու պլաստիկից մաքրելը խնդրի միակ լուծումը չէ: Խումբը հստակ գիտակցում է, որ պետք է այլ հովանավորներ ու աջակիցներ գտնեն, որպեսզի խնդիրը արմատապես լուծվի:

Spread the love