Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Հայաստանից արտիստները հրաժարվեցին ելույթ ունենալ Բելառուսում: Ստիպված էին չեղարկել նախընտրական համերգները

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախատեսվում էր, որ դրա նախորդ օրը պետք է տեղի ունենային անվճար համերգներ երկրի տարբեր քաղաքներում: Հրավիրված արտիստների թվում են Լեոնիդ Ագուտինը, «Kar-Men» խումբը և ռեփեր Tyga-ն: Գայթակղիչ է հնչում, սակայն ընդդիմադիր տրամադրված բելառուսների համար՝ ոչ: Անվճար տոնի մեջ շատերը տեսան իշխանական քարոզչություն և խնդրեցին երաժիշտներին չգալ: Եվ նրանք համաձայնեցին: Ստիպված եղան չեղարկել համերգները:
Նախընտրական համերգներին չմասնակցելու խնդրանքով հաղորդագրությունները սկսեցին հայտնվել արտիստների սոցիալական ցանցերի գրառումների տակ: Մեծամասամբ մեկնաբանությունների շատ հարգալից են, և դրանց ուղերձը մեկն է՝ քաղաքավարի ձևով բացատրել արտիստին, թե ինչու այժմ նրան Բելառուսում չեն սպասում:
«Հարգելի Լեոնիդ, ես Բելառուսից եմ: Ուղղակի անհավատալի է, թե ինչ է այժմ կատարվում մեր երկրում: Ձեզ, ըստ էության, կանչում են աջակցելու բռնապետական ռեժիմին, և գուցե այս մասին դուք չեք էլ կռահում: Խնդրում եմ հրաժարվեք այս կրկեսից», – խնդրում էին Լեոնիդ Instagram-յան գրառումներից մեկի տակ:
Սկզբում արտիստը առաջարկեց, որ երկրպագուները «քաղաքականությունը դժոխք ուղարկեն» և գան համերգին «երգեր երգելու և միմյանցից հաճույք ստանալու համար»: Բայց խնդրանքները շարունակում էին գալ, և ելույթից մեկ օր առաջ Ագուտինը երկրպագուներին խոստացավ չգալ:
Նույնն արեցին նաև մյուս հեդլայներները։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք 8-ին չենք լինի Մինսկում», – խոստացավ հայկական Ջարո & Հանզա դուետի մենակատարը։ «Kar-Men» խումբը նույնպես բացատրեց իր երկրպագուներին, որ իրենք ստիպված կլինեն միմյանց տեսնել նախատեսվածից ուշ: Ռուսաստանից «Rasa» խումբն էլ, իր հերթին, հայտարարեց, որ իրենք օգոստոսի 8-ին ելույթ չեն ունենալու Բելառուսում՝ «երկրում ստեղծված քաղաքական ծանր իրավիճակի պատճառով»:
Բելառուս չեն թռչելու նաև ամերիկացի ռեփերներ Tyga-ն և Saint Jhn-ը: Ըստ Tyga-ի, նա անհամբերությամբ էր սպասում բելառուս երկրպագուների հետ հանդիպմանը. Արտիստը նրանց դիմաց նախկինում երբեք ելույթ չէր ունեցել: «Իմ ելույթը քաղաքական դրդապատճառ չուներ, և, ընտրությունների պատճառով բախումներից խուսափելու համար, ես ելույթ չեմ ունենա», – գրել է ռեփերը:
Saint Jhn-ը միացավ իր գործընկերոջ խոսքերին, բայց մերժման պատճառներին վերագրեց «այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում աշխարհում»: Խոսքը Բեյրութում վերջերս տեղի ունեցած պայթյունի և Նյու Յորքի հետկարանտինային իրավիճակի մասին էր: «Հիմա ժամանակը չէ [համերգների]», – ասաց Saint Jhn-ը Instagram-յան սթորիում:
Որոշ արտիստներ, կարծես, ոչինչ չգիտեին էլ առաջիկա համերգի մասին: «Հարազատներս, ես այսօր մտա Instagram, և ապշեցի այն ամենից, ինչ գրում են ինձ, և թե որպես ով են ինձ ներկայացնում… Ես 8-ին ոչ մի համերգին ելույթ չեմ ունենում», – գրել է բելառուսական երգիչ Մէվլը:
Ամերիկացի երգիչ Haddaway-ը նույնպես մեծ զարմանքով արձագանքեց Բելառուսում իր ելույթի վերաբերյալ լուրերին: Երկրպագուներից մեկը Instagram-ում գրել էր, որ համաձայնվելով ելույթ ունենալ Բելառուսում, արտիստը սատարում է «Լուկաշենկոյի բռնապետական ռեժիմին»: Սրան ի պատասխան, երգիչն ասաց, որ ինքը գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը, և խնդրեց «փոխանցել բելառուսներին, որ այս ամենը սուտ է»:
RTVI- ի հետ զրույցում «Дискотека Авария» խմբի PR-մենեջեր Ալյոնա Մեդզինովսկայան ասաց, որ խումբը մոտ ժամանակներս չի պատրաստվում ելույթ ունենալ Բելառուսում: Միևնույն ժամանակ, դատելով պաստառներից՝ արտիստները պետք է ելույթ ունենային օգոստոսի 8-ին Գոմելում կայանալիք հավաքական համերգին: Այնուամենայնիվ, այժմ պաստառների հղումները ոչ մի տեղ չեն տանում. «Տարրը չի գտնվել»:
Չեղարկվեց նաև Մինսկում կայանալիք համերգը, RTVI-ին հայտնել է «Отпетые мошенники» խմբի ներկայացուցիչ Վիտալի Ֆրոլիկովը: Այնուամենայնիվ կազմակերպիչ Atom Entertainment Group ընկերությունը հույս ունի, որ դեռ կհաջողվի կազմակերպել համերգը՝ թեկուզ ավելի ուշ: «Մենք համերգ կանցկացնենք այն բանից հետո, երբ կանցկացվեն ընտրությունները: Այժմ ես չեմ նշի տեղը և ամսաթիվը: Բայց երբ ընտրություններն ավարտվեն, մենք ամեն ինչի մասին կհայտարարենք: Եվ այն արտիստները, ովքեր մեզ հետ էին, կգան այս համերգին», – ասաց ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Ալեքսեևը:

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման