
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայահոծ շրջաններում, ինչպես եւ ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են, փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաեւ Հայկազյան համալսարանի շենքը։
«Այս պահի դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների եւ շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։
Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում եւ գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային եւ առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- հայտնում է խոսնակը։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման