✍️ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է Հոդվածների մրցույթ՝ հրավիրելով ՀՀ-ում բնակվող 16-30 տարեկան երիտասարդներին ներկայացնելու իրենց վերլուծական և հետազոտական հոդվածները։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հոդվածագրության մեջ առաջին քայլերն անող երիտասարդները, ուսանողները, այնպես էլ և երիտասարդ լրագրողները։
Մեզ հետաքրքրում են ոչ միայն լայնորեն քննարկվող թեմաները, այլև այն կարևոր, սակայն հաճախ անտեսված խնդիրներն ու հարցերը, որոնց բարձրաձայնումը կարող է նպաստել մեր երկրում հանրային-երիտասարդական շրջանակներում քննարկման որակի բարձրացմանն ու դրական փոփոխությունների խթանմանը։
🎯 Ի՞նչ ենք փնտրում․
Մրցույթի շրջանակներում ներկայացվող հոդվածները պետք է՝
🔹անդրադառնան հասարակական նշանակություն ունեցող արդիական խնդիրների,
🔹հիմնված լինեն փաստերի, տվյալների, վստահելի աղբյուրների և մասնագիտական վերլուծության վրա,
🔹ունենան հստակ ձևակերպված խնդիր կամ հարցադրում,
🔹ներկայացնեն հեղինակի ինքնուրույն տեսակետն ու վերլուծությունը,
լինեն փաստարկված և տրամաբանված,
🔹ցուցադրեն ստեղծագործական և նորարարական մոտեցում,
🔹պահպանեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
💡 Հնարավոր թեմաների շրջանակ․
Հուշում. հոդվածները կարող են անդրադառնալ՝ (սակայն չսահմանափակվել) հետևյալ թեմաներին․
💡 Ունե՞ս քո թեման․
☑️ Երիտասարդների քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը Հայաստանում․ ի՞նչն է խանգարում ավելի ակտիվ ներգրավվածությանը։
☑️ Երևան քաղաքի խնդիրները։ Ռեսուրսների գերկենտրոնացման հետևանքները։
☑️ Երևանի և ՀՀ մարզերի, մարզային համայքների անհամաչափ զարգացման բացասական հետևանքները ՀՀ ներկայի և ապագայի համար։
☑️ Գյումրի քաղաքի չլուծվող խնդիրները։ Ի՞նչ անել։
☑️ Ներքին միգրացիա դեպի Երևան քաղաք։ Դատարկվող մարզերը և այս կոնտեքստում առկա մարտահրավերները։
☑️ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ներկայիս մարտահրավերները։
☑️ Հայաստանի եվրոպական ինտեգրման ընթացքը․ հնարավորություններ և մարտահրավերներ։
☑️ Երիտասարդների դերը Հայաստանի եվրոպական ներկայի և ապագայի ձևավորման գործում։
☑️ Արհեստական բանականության զարգացումն ու ընդհանուր կրթության ոլորտի տրանսֆորմացիան. հնարավորություն, թե՞ մարտահրավեր։
☑️ Սոցիալական ցանցերը և երիտասարդները․ ինչպե՞ս է թվային միջավայրը փոխում մեր մտածելակերպն ու վարքագիծը։
☑️ Ապատեղեկատվության ու տեղեկատվական մանիպուլյացիաների բացասական ազդեցությունը ՀՀ ներքին կյանքի վրա։
☑️ Մեդիագրագիտությունը, որպես ժամանակակից քաղաքացու անհրաժեշտ հմտություն։
☑️ Երիտասարդների արտագաղթը Հայաստանից․ պատճառներ, հետևանքներ և հնարավոր լուծումներ։
☑️Կրթություն և աշխատաշուկա․ արդյո՞ք Հայաստանի բուհական համակարգը համապատասխանում է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։
☑️ Տեղական ինքնակառավարում և երիտասարդների մասնակցություն․ ինչպե՞ս կարող են երիտասարդները ազդել իրենց համայնքի որոշումների կայացման վրա։ Ինչո՞ւ է դա կարևոր։
☑️ Հայաստանի մարզերի զարգացումը․ ինչպե՞ս ստեղծել իրական հնարավորություններ երիտասարդների համար մարզերում։
☑️Մշակույթը և ժամանակակից արվեստը որպես հասարակական փոփոխությունների գործիք։
☑️ Հարավային Կովկասի փոփոխվող իրականությունը և Հայաստանի հնարավորությունները։ Խաղաղության և անվտանգության հարցերը։
☑️ Հայաստան -Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա ընթացքը։
☑️ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավորություններն ու առկա մարտահրավերները։
Եթե կարծում ես, որ կա կարևոր, արդիական, բայց բավարար չափով չքննարկվող թեմա/խնդիր, ներկայացրու հենց այդ թեմայով հոդվածը և մեր Ժյուրին անպյաման կդիտարկի այն։
📌 Մասնակցության պայմանները․
✔️ Մասնակցության տարիքային շեմը՝ 16-30 տարեկան։
✔️ Հոդվածը պետք է ներկայացվի հայերեն լեզվով։
✔️ Հոդվածը պետք է լինի ինքնուրույն հեղինակային աշխատանք։
✔️ Հոդվածում օգտագործված վիճակագրական տվյալները, մեջբերումները և այլ տեղեկատվությունը պետք է ունենան համապատասխան աղբյուրներ։
✔️ Հոդվածը պետք է համապատասխանի լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի սկզբունքներին։
✔️ Խրախուսվում են հետազոտական, վերլուծական և ինքնատիպ մոտեցմամբ աշխատանքները։
✔️ Չի խրախուսվում արհեստական բանականությամբ գեներացված բովանդակության ներկայացումը։
📄 Տեխնիկական պահանջներ․
✔️ Տառատեսակ՝ Sylfaen 12,
✔️ Ծավալը՝ առնվազն 1,5 էջ (ընդհանուր ծավալը՝ անսահմանափակ),
✔️ Հոդվածը ներկայացնել Word (.doc/.docx) ձևաչափով։
✔️ Հոդվածները պետք է ուղարկել էլ․ հասցեին՝ rg.ngo.restartlab@gmail.com թեմա բաժնում նշելով՝ «Հոդվածների մրցույթ 2026 և Անուն Ազգանուն»
✔️ Հոդվածի ֆայլն ուղարկելիս պետք է ուղեկցող նամակում նշել նաև՝ կրաճ ինքնակենսագրություն, հեռախոսահամար, ֆեյսբուքի կամ այլ սոցցանցից քո էջի հղումը։
📌 Վերոնշյալ չափորոշիչներին և պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
🏆 Մրցույթի ժյուրիի գնահատման արդյունքում լավագույն հոդվածների հեղինակները կստանան երկլեզու պաշտոնական հավաստագրեր և նվերներ «Ռեստարտ Գյումրի» ԵՔԿ ՀԿ-ի կողմից։
✅Լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» ԵՔԿ ՀԿ-ի կայքում և սոցիալական մեդիայի հարթակներում՝ հնարավորություն տալով հեղինակներին իրենց աշխատանքը ներկայացնել ավելի լայն լսարանի։
⏰ Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 20
📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 95 718191, կամ կապ հաստատել մեզ հետ սոցիալական ցանցերի մեր էջերին նամակ ուղարկելու միջոցով։
