Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Լուրեր

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի Երիտասարդական դպրոց-աշխատարանի շրջանակներում ձևավորված երիտասարդական խմբերից մեկի կողմից՝ որպես ծրագրի գործնական նախաձեռնություններից մեկը։

Ուսումնասիրությունն ուղղված է ՀՀ մարզաբնակ երիտասարդների քաղաքական մասնակցության առանձնահատկությունների և դրա վրա ազդող հիմնական գործոնների ուսումնասիրմանը, որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների դերի և ազդեցության վերաբերյալ նրանց ընկալումների վերհանմանը, ինչպես նաև քաղաքական պասիվության՝ ՀՀ ժողովրդավարական գործընթացների վրա հնարավոր ազդեցությունների գնահատմանը։

Երիտասարդական դպրոց-աշխատարանի նպատակն է զարգացնել մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական կարողությունները և խթանել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական ու ժողովրդավարական գործընթացներին։

*Ուսումնասիրության բովանդակությունը և դրանում արտահայտված տեսակետները հեղինակների պատասխանատվությունն են և կարող են չհամընկնել դոնոր կազմակերպության տեսակետների հետ։

Spread the love