«Վիզուալիզացնելով Կոռուպցիան» գրքույկը տպագրվել է «Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» ՀԿ համագործակցությամբ «Տավուշի և Շիրակի մարզերի հակակոռուպցիոն երիտասարդական ցանց» ծրագրի արդյունքում։ Ծրագիրը իրականացվել է «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Գրքույկը պատմում է Տավուշի և Շիրակի մարզերի 30՝ 15-24 տարեկան երիտասարդների մասին, ովքեր նկարել, լուսանկարել են Հայաստանում կոռուպցիոն դրսևորումները կրթական, իրավական, ընտրական համակարգերում և այլ ոլորտներում։ «Վիզուալիզացնելով Կոռուպցիան» գրքույկում երիտասարդները պատկերել են նաև աշխատանքների թեմատիկան և արվեստային լուծումներպարունակող հակակոռուպցիոն պայքարին ուղղված մոտեցումներ։
Ստորև կարող եք տեսնել «Վիզուալացնելով կոռուպցիան» գրքույկի էլեկտրոնային տարբերակը։