Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Լուրեր

Հիանալի հնարավորություն Հայաստանի Հոդվածագիր երիտասարդների և ուսանողների համար․

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է հոդվածների մրցույթ։

Հոդվածների մրցույթին կարող են դիմել՝ 16-30 տարեկան բոլոր այն երիտասարդները (նաև փորձառու լրագրողները), ովքեր հետաքրքրված են հոդվածագրությամբ, հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող, ինչպես նաև կարևոր, բայց անտեսված թեմաների, մարտահրավերների ու խնդիրների ուսումնասիրման և բարձրաձայնման հարցերով։ 

Մրցույթի չափանիշներն են՝ 

  • Հոդվածները պետք է լինեն հայերեն,
  • Ներկայացվող հոդվածներում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները,
  • Հոդվածները պետք է պարունակեն մասնագիտական վերլուծություն,
  • Պետք է լինեն փաստարկված,
  • Պետք է ունենան ստեղծագործական և նորարարական մոտեցում,
  • Պետք է միտված լինեն՝  կրթական, մշակութային, երիտասարդական, ՏԻՄ, հասարակական և տարածաշրջանային ու արտաքին քաղաքական ոլորտներում առկա խնդիրների, անուշադրության մատնված հարցերի ուսումնասիրմանն ու բարձրաձայնմանը։

Հոդվածները պետք է լինեն (բայց չսահմանափակվեն) հետևյալ թեմաների շրջանակներում՝

  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Հայաստանում․ Արդյո՞ք ՀՀ-ում քաղհասարակությունը պառակտված է,
  • 2023-2024 Հայսատանի ներքաքաղաքական իրավիճակի  հիմնախնդիրները,
  • Միգրացիան և դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա,
  • Ժողովրդվավարության մասով ՀՀ-ում իրականացվող ռեֆորմները,
  • Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը,
  • Ինչ ճանապարհ պետք է անցնի Հայաստանը Եվրոմիության անդամի թեկանծու  դառնալու համար,
  • Արդյո՞ք ԵՄ-ն ճիշտ ընտրություն է Հայաստանի համար,
  • Հարավային Կովկասի եվրոպական ապագան, առկա իրավիճակի վերլուծություն,
  • Ակադեմիական քաղաքի հեռանկարները ՀՀ-ում բարձրագույն կրթության որակի բարձրացման և արդիականացման տեսանկյունից,
  • ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն,
  • Երիտասարդների օրակարգը ներկայիս Հայաստանում,
  • Հայաստանի երիտասարդության զբաղվածության և գործազրկության ընդհանուր պատկերը,
  • Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկու երկրների երիտասարդության շրջանում արդյո՞ք գոյություն ունի մշակութային և աշխարհաքաղաքական ճեղքվածք,
  • Երիտասարդների մասնակցությունը Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում,
  • Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում,
  • Թեմա, որը, ըստ Ձեզ, կարևոր է և արժե բարձրաձայնել։

Լավագույն հոդվածների հեղինակները կստանան երկլեզու հավաստագրեր և նվերներ «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից, ինչպես նաև լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի պաշտոնական կայքէջում՝ rgnews.am-ում և սոցիալական մեդիա հարթակներում։

Մրցույթին դիմելու ձևաչափը՝

  • Տեքստի տառաչափ՝ 12, Calibri 
  • Առնվազն ծավալը` 1,5 էջ (ընդհանուր ծավալը՝ անսահմանափակ),
  • Հոդվածները պետք է լինեն word տարբերակով։
  • Հոդվածները պետք է ուղարկել էլ․ հասցեին՝ hmkrtchyan.restartgyumringo@gmail.com թեմա բաժնում նշելով՝ «Հոդվածների մրցույթ և Անուն Ազգանուն»
  • Հոդվածը ուղարկելիս պետք է նաև ուղեկցող նամակում նշել՝ հեռախոսահամար, ֆեյսբուքի կամ այլ սոցցանցի էջի հղում։

Վերոնշյալ չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 31։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ +37495718191 կամ նամակ գրել մեզ՝ նշված էլ հացեին կամ մեր սոցցանցերին։

Դե՜ ինչ, բաց մի՜ թող քո ձայնը լսելի դարձնելու այս հիանալի հնարավորությունը և շտապի՛ր ուղարկել հոդվածդ։

Spread the love