Ավանդաբար շատ մշակույթներում երեխաների ու դեռահասների սեռական կրթության վերաբերյալ հարցերի պատասխան չի տրվել, քանի որ այդ հարցերի քննարկումները համարվում են ոչ բարոյական։ Ինչ վերաբերվում է հայ հասարակությանը ու հայկական մշակույթին այն շատ պահպանողական է։ Հենց այդ պատճառով էլ մեր շրջապատում նույնպես ամաչում և վախենում եմ այդ թեմայով խոսել։
Շատերի կարծիքով սեռական կրթությունը թեմա է, որի մասին երբեք պետք չէ խոսել, կամ այդ թեմայով պետք է խոսել միայն հասուն տարիքի մարդկանց հետ։ Բայց չէ՞ որ սեռական կրթությունը ուզենք թե չուզենք մեր կյանքի մի մասն է։ ՈՒ գրեթե բոլորը, անկախ տարիքից, նույնիսկ երեխաները, հարցեր ունեն այս թեմայի վերաբերյալ: Սեռական կրթության մասին տեղեկություն կարելի է ստանալ ցանկացած տեղից սկսած ծնողներից, ընկերներից մինչև սոցիալական կայքեր: Շատ երկրներում այդ թեման քննարկում են նաև դպրոցներում, բայց ինչպես արդեն նշվեց Հայաստանում այդ մասին խոսելը ՚՚ամոթ՚՚ է։ (https://hetq.am/en/article/58756 )
Իսկ ի՞նչ բացասական հետևանքներ կունենա սեռական կրթություն չունենալը:
Սեռական կրթության բացակայությունը կարող է հանգեցնել՝ սեռավարաքների, անցանկալի հղիության, սեռական ոտնձգության ու մի շարք այլ երևույթների։ (https://globalnews.ca/news/5792939/effects-of-no-sex-education/#:~:text=When%20a%20child%20misses%20out,Council%20of%20Canada%20(SIECCAN).
Ներկայումս սեռական կրթության մասին ինֆորմացիա են փորձում ստանալ բոլորը։ Այդ թեմայով բազմաթիվ մութ մնացած ու չբացահայտված հարցեր են առաջացել հայ հասարակությունում։ Այդ հարցերին էլ պատասխանելու ու ավելի հստակ պատկերացում կազմելու համար հարցազրույց ենք վերցրել մասնգետներից։ Մեզ հետ զրուցել են հոգեբան Կարինե Հարությունյանը և @girlunmuted (13300 հետևորդ) ինստագրամյան ալիքի հիմնադիր Թերեզա Պանչոյանը:
Կարինե Հարությունյանը՝ բակալավիր և մագիստրոսի որակավորմաբ, 2-րդ մագսիստրոսական կրթությունը շարունակում է ԵՊՀ-ում որպես մանկական հոգեբան հոգեթերապևտ, աշխատում է «Նոր Լույս» մենթորինգ կենտրոնում որպես մենթորինգ փուլի պատասխաատու, ընդունում է այցելուներ, հիմնականում երեխաների։
Այն հարցին թե ի՞նչ է սեռական կրթությունը Կարինեն ձևակերպեց հետևյալ կերպ․
ՙՙՍեռական կրթությունը կամ սեռական դաստիարակությունը մանկավարժական և հոգեբանական միջոցառումերի համակարգ է, որը ուղղված է անձի մոտ մանկիկության շրջանից մինչև դեռահասության (18-19տ ) տարիքում, ձևավորել ավելի խելամիտ պատկերացում սեռական հարաբերությունների և սեռերի միջև փոխհարաբերության վերաբերյալ՚՚։ Նա շատ է կարևորում սեռական կրթությունը դեռահասների մոտ, քանի որ սա ամենակարևոր շրջանն է, եթե մանուկ հասակում ձևավորվում է անձի սեփական սեռի հանդեպ ինքնագիտակցությունը, ապա դեռահասության շրջանում այն արդեն տեսնում ենք, տղաների մոտ ձայնի փոփոխություն, աղջիկների մոտ ձևավորվում է կազմվածքը։
Թերեզան` ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջմշակութային հաղորդակցություն ամբիոնի միջազգային տուրիզմ բաժինը: Ներկա պահին գտնվում է Բալիում: Ինստագրամյան ալիք սկսել է վարել 2020 թվականից: Ուսումնասիրելով թեման, հասկացել էր, որ հայերենով չկային բավարար տեղեկություն սեռական կրթության մասին, կամ եթե կային՝ վատ էին թարգմանված, ու անհասկնալի էր հանրության համար։ Այդ պատճառով էլ որոշվեց, որ պետք է իր ստացած գիտելիքները փորձի ավելի մատչելի ձևով տարածել իր էջում։ Թերեզայի համար շատ կարևոր էր, որ իր մատուցած ինֆորմացիան լինի հասանելի, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ ընկալել ներկայացված ինֆորմացիան։ Այդ իսկ պատճառով հրապարակումների գրառումներում նրան օգնում են ոլորտի մասնագետները: Երկար ժամանակ էջը վարում էր անանուն ոչ թե որ քննարկեն իրեն, այլ իր հրապարակած նյութերը: 2023 թվականին նախկին էջի գործունեության կասեցման հետևանքով, ստեղծել է նոր էջ:
Այն հարցի, թե ինչու՞ է կարևոր սեռական դաստիարակությունը, Թերեզան պատասխանեց, որ մարդիկ պետք է կարողանան ունենալ ճիշտ պատկերացում սեռական կրթության մասին, որպեսզի հետո չկագնեն խնդիրների առաջ։
Իսկ Կարինեն նշեց ՚՚Սեռական կրթության բացակայությունը կարող է հանգեցնել պատասխանատվության անկման, անցանկալի հղիության և այլն:
Սեռական կրթության շնորհիվ երեխան կարող է տարբերակել, թե որն է սեռական բռնություն և որը ոչ: Նաև սեռական կրթության շնորհիվ դեռահասը կարող է զսպել իր ցանկությունները անցանկալի հետևանքներից պաշտպանվելու համար՚՚:
Ըստ մեր մասնագետների, սեռակրթությունը պետք է սկսել դեռ վաղ տարիքից, (2-3 տ․) տվյալ տարիքում երեխան սկսում է ուսումնասիրել սեփական մարմինը։ Նա սկսում է ճանաչել և գիտակցել սեփական Ես-ը:
Շատ հաճախ մեծահասակները կարծում են, որ երեխային տրամադրելով տվյալ ինֆրմացիան, նրան տրավմայի կենթարկեն, բայց Կարինեն նշեց, որ պետք չէ մանկիկության շրջանում երեխային տալ ինֆորմացիա ամբողջ հարաբերությունների մասին: Այս շրջանում երեխային հետաքրքրում է սեռերի միջև ֆիզիոլոգիական տարբերությունները:
Սեռական կրթություն ստացած երեխաները ապահովված են անցանկալի իրադարձություններից ու վստահ են, որ խնդրի դեպքում դիմելով ծնողներին, նրանք կհասկանան իրենց։ Սեռական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի քիչ հնարավորություն կունենան բռնության կամ մանիպուլյացիայի ենթարկվելու, քանի որ եթե դու ունես համապատասխան գիտելիքներ, ապա ավելի իրազեկված և պաշտպանված ես- նշում է Թերեզան։
Երբեմն երեխաները տալիս են հարցեր, որոնց պատասխաններից ծնողները հիմնականում խուսափում են, օրինակ՝
«Ինչպե՞ս եմ ես ծնվել, կամ ինչպե՞ս են երեխաները հայտնվում»։
Ըստ Թերեզայի հարցին չկա հստակ ու ճիշտ պատասխան, ամեն ինչ կախված է երեխայի զարգացվածության մակարդակից։
ՙՙՀարցին պատասխանելիս լեգենդներ պետք չէ հորինել (օրինակ՝ քեզ գտել են թփի տակից, արագիլն է բերել, կաղամբի մեջից ենք գտել և այլն)։ Նմանատիպ պատասխաների դեպքում հավատացեք, հարցերը ավելի շատ են լինելու, բայց պետք էլ չէ տրավմայի ենթարկել երեխային պատմելով ամեն ինչ, քանի որ երեխաները դեռ մեզ շրջապատող աշխարհին լիովին ծանոթ չեն։ Կարելի է ասել, որ դու որոշ ժամանակ ապրել ես մայրիկի փորիկում, կամ դու մայրիկիդ ու հայրիկիդ սիրո արդյունքն ես։ Եթե երեխաներին խաբենք, նրանք հարցերի պատասխանները օրերից մի օր իմանալու են և դա իրենց համար ավելի ծանր ու հակասական կլինի ընդունել։՚՚- նշում է Թերեզան:
Կարինեն ավելացրեց, որ կարելի է այդ ամենին հուզական երանգ ավելացնել ՚՚Քո ծնունդը մեզ համար տոն էր, ամենագեղեցիկ օրն էր՚՚ այսպիսով նա կկարողանա իմաստավորել իր ծնունդը հուզական առումով։
Սեռական կրթությունը պետք է կատարվի աստիճանաբար ու երևի ամենակարևոր շրջաններից մեկը դեռահասության շրջան է։
Դեռահասների օրգանիզմում կատարվում են բազմաթիվ փոփոխություններ ու իրենք ավելի շատ են հետաքրքրված իրենց օրգանիզմում կատարվող փոփոխություններով։ Եթե ծնողները չխոսեն իրենց երեխաների հետ, ապա երեխաները իրենց հետաքրքրող ու հուզող հարցերի պատասխանները կգտնեն համացանցից, որը այդքան էլ վստահելի և ապահով չէ երեխայի համար։
Հատկապես դեռահասների շրջանում շատ դժվար է ծնողների համար վստահություն ձեռք բերելը։ Ըստ Թերեզայի դեռահասների հետ պետք է լինել որպես ավագ ընկեր։ ՙՙԿիսվե’ք ձեր փորձով։ Դեռահասներին հուզող հարցերին փորձեք տալ սպառիչ պատասխաններ։ Կամ եթե չեք ուզում խոսել այդ թեմայից խոստացեք, որ հետո կզրուցեք, սակայն երբեք պետք չէ բղավել, լինել շատ կտրուկ, քանի որ եթե մեկ անգամ կորցրեցինք երեխայի վստահությունը, այն շատ դժվար կլինի հետ բերել՚՚:
Կարինեն նշում է, որ շատ կարևոր է, երկու ծնողների մասնակցությունը սեռական դաստիարակության մեջ, քանի որ աղջիկները իրենց հայրիկի օրինակով է ընկալում տղաներին և հակառակը։
՚՚Բնականաբար դաշտանային ցիկլի մասով ցանկալի է, որ մայրը խոսի, քանի որ նա արդեն անցել է դրա միջով և հակառակը տղայի հետ էլ հայրերը՚՚։
Թե ինչո՞ւ չի կարելի երեխաների թողնել, որ համացանցից նյութեր փնտրեն Կարինեն բացատրում է այսպես, համացանցում ամեն բան չափազանցեցված է և շատ դեպքերում համացանցում ապատեղեկատվություն ավելի շատ է, և գրեթե օգտակար նյութեր չկան այս մասով։ Շատ հաճախ ծնողները ևս ապատեղեկատվություն է տարածում` ՚՚դու կաղամբի միջից ես դուրս եկել կամ արագիլն է բերել՚՚։ Այդ իսկ պատճառով պետք է ճիշտը ասել առանց ավելորդ չափազանցությունների՚՚։
Այն հարցին թե ինչու՞ են Հայստանում դեմ սեռական կրթությանը Թերեզան պատասխանեց, որ դա մարդու սխալ ընկալման արդյունքն է և երբ ասում ես սեռական կրթություն նրանք մտածում են բուն սեռական ակտը։ Երբ, օրինակ ասում ենք, որ 9 տարեկանից պետք է զբաղվել երեխայի սեռական կրթությամբ, մարդիկ բացասաբար են արձագանքում, չհասկանալով, որ այդ տարիքին համապատասխան ինֆորմացիա են տալու և ոչ ավելին։
Այո ՛, սեռակրթությունը ներառում է սեռական օրգանները և կյանքը։ Ինֆորմացիան պետք է տալ և կրթել, թե ինչպես են հղիանում, խոսենք սեռավարակների մասին։ Տվյալ պարագայում մեզ պետք է մարդ, ով թե ՛ բժշկական կրթություն ունի և թե ՛ հոգեբանական։
Չպետք է ամաչել գիտելիքներից և պահել այն մեր մեջ, ընդհակառակը, պետք է տարածել և կրթել հասարակությանը։
՚՚Մենք պետք է ունենանք այնքան գիտակցական մակարդակ, որ կարողանանք երեխային տրամադրել ծննդյան մասին որոշակի տեղեկություն, խոսել սեռերի տարբերության մասին, խոսելը սեռական օրգանների մասին տալով իրենց անունները, հատկապես աղջիկներին նախապատրաստել դաշտանային ցիկլին, քանի որ շատերը մտածում են, որ հիվանդ են և մահանալու են, ենթարկվում են սթրեսի։ Սովորեցնել անձնական հիգիենայի կանոնները և նախապատրաստել հնարավոր դեպքերին, որոնք կարող են պատահել՚՚ – նշեց Կարինեն։
Սեռական դաստիարակությունը մարդու կյանքի ամենակարևոր փուլերից մեկն է, որ անտեսվում է շատերի կողմից: Դա կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ և մենք կարող ենք կանգնել շատ լութջ խնդիրների առաջ:
Հեղինակներ՝
Հռիփսիմե Մկրտչյան
Լուսինե Հարթենյան
Նվարդ Մինասյան
Լիլիթ Հակոբյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում