Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Գյումրի ․ «Թանգարան բաց երկնքի տակ» | Ֆոտոպատմություն

Գյումրիի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ նրա ուրույն պատմությանը, մշակույթին, առանձնահատուկ ճարտարապետությանը, քաղաքային արվեստին ու արհեստներին, որոնք, համեմվելով տեղի կենցաղային բարքերի հետ, ստեղծում են յուրահատուկ կոլորիտ։

Գյումրին առանձնանում է իր խորությամբ և ինքնատիպությամբ։ Քաղաքի պատերը, նեղ ու ծուռումուռ նրբանցքերը և պահպանված սիրուն պատմությունը անկրկնելի են, և անչափ պոետիկ, ջերմ ու մարդկային այս տուրբուլենտ և թվային աշխարհում։

Գյումրին կարծես սպասում է ինչ-որ բանի։
Սպասումի քաղաք:

Գյումրիի շենքերը, տները, հին դռներն ու հին փողոցների խճաքարերը խոսում են։ Խոսում են քեզ հետ։

Խոսողների շարքին են դասվում Գյումրու ամենահայտնի շուկայում ՝ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում գտնվող «հին Գյումրվա» ոգով լի, բարձր պատմաճարտարապետական արժեք ներկայացնող կոթողները, շենք շինությունները, որոնց կարևորությունը, ըստ էության, չի գիտակցվում և դրանք կարծես հավերժ դատապարտված են օգտագործվել, ձևափոխվել և աղավաղվել տնտեսական-բիզնես նպատակներով։
Ինչու՞ է այսպես։

Լաչինի միջանցքը ունի կարևոր պատմաճարտարապետական ու մշակութային արժեք ինչպես իր շինություններով, այնպես էլ արդեն երկար-երկար տարիներ այնտեղ “առ և տուր” անող վաճառականներով։

Գյումրին ունի հոգատարության, քնքշության և սիրո կարիք․ Եկեք մի պահ կանգ առնենք և հիշենք, որ մենք ենք մեր մշակույթը կրողը, պահպանողը և հաջորդ սերունդներին փոխանցողը։ Եկե՜ք պահպանենք մեր արժեքները։ Եկեք պահենք մեր հին քարերը, մեր հին տները ու հիշողությունը։

Այս նյութի ստեղծմամբ և հրապարակմամբ մենք՝ «Ժողովրդավարության երիտասարդ դեպանների դպրոց»-ի սաներս, նպատակ ունենք բարձրաձայնել քաղաքի անտեսված ու անհետացող պատմության մասին։ Ինչպես նաև, նպաստել քաղաքի հիշողության չանհետացմանը։

Շարունակելի:

Նյութը պատրաստեցին՝

Նարե Սահակյան Մենթոր

– Գոհար Մխիթարյան ԺԵԴ դպրոցի սան

– Ռաֆայել Ասլանյան ԺԵԴ դպրոցի սան

– Լիլիթ Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան

– Համլետ Մկրտչյան ԺԵԴ դպրոցի սան

– Էլինա Հովհաննիսյան ԺԵԴ դպրոցի սան

– Սուրեն Գյունաշյան ԺԵԴ դպրոցի սան

Spread the love