Ողջու՜յն, այսօր ձեզ կներկայացնենք ժամանակի արդիական մասնագիտություններից մեկի՝ երիտասարդական աշխատանքի մասին։ Ստորև ներկայացնում ենք մեր թիմակցի՝ Մելինե Փաշայանի հարցազրույցը ոլորտի աշխատողներ՝ Վահե Խաչիկյանի և Էդգար Քոչարյանի հետ։
Նախ կխնդրեյի ներկայացնեք, թե ինչ է իրենից ներկայացնում մասնագիտութունը
– Երիտասարդական աշխատանքը մասնագիտություն է, որը ուղղված է նպաստելու երիտասարդների անհատական և կրթական աճի զարգացմանը, նրանց ներուժի բացահայտմանը։(Էդգար)
– Ինչպես է կատարում այդ աշխատանքը
- Երիտասարդական աշխատանքը կատարվում է երիտասարդների հետ ու երիտասարդների համար։
Երիտադարդական աշխատանքը տարբեր ձև կարող է դրսևորվել, սկսած ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթական գործունեությունից, մինչև փողոցում անմիջական շփումը։(Էդգար)
– Իսկ ինչպես աշխատել այդ ոլորտում կամ որն է մասնագիտութան կարևորությունը մեր օրերում
– Երիտասարդական աշխատանքը դեռևս մեծ ճանաչում չունի ՀՀ-ում և տարածվածություն։ Ցավոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն գիտակցում երիտասարդական աշխատողի դերը։ (Էդգար)
Այժմ երիտասարդական աշխատանքն առավելապես տարածված է քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, որոնք աշխատում են երիտասարդների հետ։
Երիտասարդական աշխատանքը որպես մասնագիտություն ՀՀ-ում չկա, ԲՈՒՀ-երում չես կարող ստանալ մասնագիտացում։
Միայն ԿԳՄՍ նախարարությունն է կազմակերպում երիտաշխատողների վերապատրաստում։
Երիտասարդական աշխատողի հաստիքներ կան միայն ՀԿ-ներում։ Բայց հույս ունեմ առաջիկայում կփոխվի ու ԲՈՒՀ-երում ևս կպատրաստեն երիտասարդական աշխատողներ(Էդգար)։
– Տվայլ մասնագիտութան դրական և բացասական կողմերը։
– Բացասական կողմ չունի)
Դրական կողմերից.
- Ամենօրյա աշխատանքը երիտասարդների հետ
- Նրանց անձնային ու կրթական աճին նպաստելը
- Երիտասարդների հետ փոփոխությունների հասնելը և այլն
-աշխարհն ու մարդկանց փոխելու ու բացահայտելու մասնագիտություն է (Վահե )
-Իսկ մոտավոր ինչքանի՞ սահմաններում է աշխատավարձը
- Ինչպես որ մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ աշխատավարձը խիստ տարբեր կարող է լինել, բայց մի տարբերությամբ՝ եթե շինարարը առանց գումար քարը քարի վրա չի դնի, երիտ աշխատողը կարող է երիտ աշխատանք իրականացի անվճար։ Դա դառնում է մեր ապրելակերպը։
– Երիտասարդական աշխատանքը աշխատավարձի համար անելը նշանակում է չանել ոչինչ(Վահե)
– Կողմնակի հավելումներ ունե՞ք, որովհետև հարցերը այսքանն էին։
– Քանի որ շատերը շփոթում են երիտասարդական աշխատողն ու երիտասարդ աշխատողին, ավելացնեմ, որ երիտասարդական աշխատողների համար տարիքային սահմանափակում չկա։ Իրենք սովորաբար մինչև մահ երիտասարդական աշխատողներ էլ մնում են։
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի՝ «Ռեստարտ Հայաստան» ճամբարի– ի շրջանակներում՝ Տավուշի երիտասարդների կողմից։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում