Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ծախսերի եւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները Շիրակի պետական համալսարանի օրինակով

Համառոտագիր


1980-ականներին սկիզբ առած հանրային ոլորտի կառավարման զանգվածային բարեփոխումները հիմք էին տալիս ենթադրելու, որ բուհական համակարգը ևս անմասն չի մնա այդ բարեփոխումներից և բուհերի ներքին կառավարումը՝ մոտարկելով բուհերի կառավարման մոդելը գլոբալ մակարդակում: Սակայն կանխատեսումը տեղի չունեցավ և ներկայումս հաճախ նույնիսկ միևնույն երկրում գործում են կառավարման տարբեր մոդելներ ընտրած բուհեր: Բուհերի կառավարման մոդելները տարբերվում են կախված տվյալ երկրում և բուհում կառավարման փիլիսոփայությունից: Նմանապես, բուհի ծախսերի կառուցվածքը ածանցյալ է ոչ միայն եկամուտներից, այլև ծախսերի հիմքում ընկած փիլիսոփայությունից: Սույն հետազոտության նպատակն է ՀՀ բուհական համակարգի, մասնավորապես Շիրակի պետական համալսարանի համար կառավարման առավել հարմար մոդելի բացահայտումը և ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների բացահայտումը: Հետազոտության մեջ օգտագործվել են ինչպես որակական, այնպես էլ քանակական մեթոդներ: Մասնավորապես, հայաստանյան և օտարերկրյա բուհերի կառավարման կառուցվածքը ուսումնասիրելու համար իրականացվել է desk research, որը ՇՊՀ-ի վրա պրոյեկտելու համար, անհրաժեշտություն է առաջացել անցկացնել փորձագետների հետ խորը հարցազրույցներ: Նմանապես, desk research-ի միջոցով ներկայացվել է արտասահմանյան բուհերի ֆինանսական ծախսերի կառուցվածքը: Հետազոտության մեջ նաև առանձին անդրադարձ է կատարվել ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայաստանյան բուհերի միջոցների հաշվին գիտական հետազոտությունների ֆինանսավորման հիմնախնդրին: Հիմք ընդունելով՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մոդելների և ծախսերի կառուցվածքի համակողմանի վերլուծությունը՝ հետազոտության վերջում արվել են մի շարք առաջարկներ միտված կառավարման և ծասերի արդյունավետության բարձրացմանը:

Բանալի բառեր. Բուհեր, բուհերի կառավարման մոդելներ, բուհերի ծախսերի կառուցվածք, բուհերի ծախսերի դիվերսիֆիկացիա, գիտական հետազոտությունների ֆինանսավորում:

Հետազոտությունն իրականացվել է Գյումրու «Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՔՀԶ հասարակական կազմակերպության համար National Endowment for Democracy (NED) Հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

Հետազոտությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ներբեռնելով այն՝

Spread the love